Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, January 5, 2018

Մի բաժակ թեյ. Քեթրին Մենսֆիլդ


Ռոզմերի Ֆելլը չափած-ձևած գեղեցկուհի չէր։ Նա երիտասարդ էր, շենշող, չափազանց ժամանակակից, լավ էր հագնվում և զարմանալիորեն լավ տեղեկացված էր նոր գրքերից։ Ռոզմերին արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած էր, և ամուսինը պաշտում էր նրան։ Նրանք հարուստ էին, իսկապես հարուստ, ոչ թե հարմար՝ լավ ապրող, ուստի՝ եթե Ռոզմերին ցանկանում էր խանութ գնալ, նա գնում էր Փարիզ, ինչպես մենք կգնայինք Բոնդ փողոց։
Monday, November 20, 2017

Լուիզը/ Վիլյամ Սոմերսեթ Մոեմ

Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է Լուիզն ինձ հետ շփվում: Նա ինձ չէր սիրում և հնարավորությունը բաց չէր թողնում իմ մեջքի հետևում իր նուրբ ձևերով ինչ-որ վիճելի բան ասել իմ մասին: Նա շատ նրբազգաց էր, որ իր մտքերը ուղիղ արտհայտեր, բայց մի ակնարկ, հոգոց և իր գեղեցիկ ձեռքերի թեթև շարժումներն օգտագործելով՝ իր ասելիքը պարզ էր դարձնում: Նա սառը գովասանքի տիրուհին էր: Ճիշտ է, որ մենք միմյանց ճանաչում էինք արդեն քսանհինգ տարի, բայց ինձ համար անհնար էր հավատալը, որ հին ծանոթությունները նրա համար որևէ նշանակություն ունեն: Նա ինձ համարում էր կոպիտ, դաժան, ցինիկ և գռեհիկ երիտասարդ: Ես շփոթված էի. ինչո՞ւ նա չէր դադարեցնում ինձ հետ շփումը և բաց չէր թողնում ինձ: Ոչ մի նման բան, իրականում նա ինձ հանգիստ չէր թողնում, հաճախ կանչում էր իր հետ նախաճաշելու և ճաշելու, տարին մեկ կամ երկու անգամ հրավիրում էր հանգստյան օրերը անցկացնելու իր ամառանոցային տանը: Վերջապես  ես կարծեցի, թե հայտնաբերել եմ նրա շարժառիթը:
Tuesday, February 21, 2017

Ոչ վերբալության ուժը. ինչպես են երեխաները ըմբռնում մեր սոցալիական կարծրատիպերը

Հոգեբանության պրոֆեսորը Քրիստինա Օլսոնը բացատրում է, թե ինչպես են մեծահասակների ոչ բառային հաղորդումները, նույնիսկ անգիտակցաբար արվածները, ազդում երեխաների աշխարհընկալման վրա և ձևավորում նրանց և՛ սոցալիական և՛ կարծրատիպային վարքագծի մոդելը։
Tuesday, November 29, 2016

Անգլիական թանգարանի եգիպտական արձանիկը շարժվում է ինքնիրեն



Հին եգիպտական արձանը՝ 25սմ բարձրությամբ և մ.թ.ա. 1800 թվականով թվագրված Նեբ-Սենուն, որ հիմա գտնվում է Անգլիայում՝ Մանչեստերի թանգարանում (ձեռք է բերվել 1993թ.), սկսել է ինքն իրեն շարժվել՝ ի մեծ զարմանս թանգարանի գիտնականների և աշխատակազմի։
Tuesday, November 1, 2016

Կարո՞ղ է արդոք դատարկ խոսակցությունը մեզ դարձնել ավելի երջանիկ

«The Atlantic» պարբերականի խմբագրի օգնական Ստեֆանի Խայեսը շփումների ժամանակակից հետազոտությունների վերլուծություն է կատարում և պատմում է, թե ինչու ըստ վարկանիշային աղյուսակի թիկնապահի, բեռնատար մեքենաների վարորդի և վաճառողի աշխատանքները միշտ ընկնում են ամենաթշվառ մասնագիտությունների շարքը, ինչ դեր է մեր կյանքում խաղում դատարկ զրույցը,  և ինչպես են թեթև ասեկոսեները, որոնք մենք այնպես արհամարհում ենք, օգնում մեզ դառնալու ավելի երջանիկ և մտերմանալու մարդկանց հետ: