Հին եգիպտական արձանը՝ 25սմ բարձրությամբ և մ.թ.ա.
1800 թվականով
թվագրված
Նեբ-Սենուն,
որ
հիմա
գտնվում
է
Անգլիայում՝
Մանչեստերի
թանգարանում
(ձեռք
է
բերվել
1993թ.),
սկսել
է
ինքն
իրեն
շարժվել՝
ի
մեծ
զարմանս
թանգարանի
գիտնականների
և
աշխատակազմի։
Առաջինը դա նկատեց թանգարանի վարիչ Կեմպբելլ Փրայսը. դա նրան տարօրինակ թվաց, որովհետև բանալին միայն ինքն ուներ։
Փրայսը
արձանը
իր
տեղը դրեց,
բայց
հաջորդ
օրը
այն
կրկին
տեղափոխվել
էր։
Այդ
ժամանակ
թանգարանի
աշխատակիցները
տեսահսկող
սարք
տեղադրեցին՝
արձանին
հետևելու
համար,
և
կադր առ
կադր ստեղծեցին հոլովակ, որտեղ երևում է արձանի շարժը։
Տեսանյութում երևում է, թե օրվա ընթացքում ինչպես է արձանիկը դանդաղ պտտվում ժամացույցի սլաքին հակառակ, բայց գիշերը անշարժ է մնում։ Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Կոկսը ենթադրում է, որ արձանիկի ցերեկային շարժը կապված է այցելուների քայլերից առաջացող վիբրացիայի հետ։
Նա
կարծում
է,
որ
շարժման
պատճառ
է
ծառայել
դիֆերենցիալ
շփումը,
երբ
երկու
մակերևույթները՝
ինքը՝
քարե
արձանը
և
ապակե
դարակը,
որի
վրա
այն
դրված
է,
ենթարկվում
են
թեթև
վիբրացիայի։
Արձանը միշտ պտտվում է ոչ ավելի, քան 180°։
Հնարավոր
է՝
դրա
պատճառն
այն
է,
որ
դրա
մի
կողմը
ավելի
ծանր
է
քան
մյուսը։ Պտտվելիս արձանը հասնում է դարակի վրա ավելի կայուն դիրքի և դադարում է պտտվել։
Թարգմանությունը՝ Անի Ջանոյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment