Հոգեբանության և մտավոր առողջության հարցերում մասնագիտացող գիտական լրագրող Ռոննի Յակոբսոնը պատմում է, թե ինչպես է մեր ուղեղն ստեղծում «Գտա՜»-պահերը և արժե արդյոք վստահել հանկարծ ծագած պայծառացումներին:
«Գտա՜»-պահերը մեզ հաճույք են պատճառում, որովհետև դրանք թվում են միանգամայն իրական. մեզ թվում է, թե գլուխկոտրուկի բոլոր բաղկացուցիչներն ընկնում են իրենց տեղերը՝ որոշ չափով գիտակցված ջանքերով: Սակայն կարելի՞ է արդյոք վստահել այդպիսի հանկարծակի լուծումներին: Ըստ Thinking & Reasoning-ում հրատարակված վերջին հետազոտության՝ այո՛: Ստացված արդյունքները հաստատում են պայմանական այդ տեսակետը, որ այդ տեսակի ինտուիցիան կարող է դժվար հարցերին ճիշտ պատասխաններ տալ:
Անցկացված չորս հետազոտությունների շնորհիվ գիտությունների դոկտոր Կարոլա Սալվին Հյուսիս-Արևմտյան համալսարանից, Դրեկսելի
համալսարանի հոգեբան Ջոն Կյունիոսը և նրանց գործընկերները ուսանողներին ներկայացրել են այնպիսի գլուխկոտրուկներ, ինչպիսիք են անագրամներն ու խճանկարները: Տրված ժամանակն անցնելուց հետո ուսանողներին խնդրեցին պատմել, թե ինչպես են գտել առաջադրանքի լուծումը. քայլ առ քայլ մտածելով (խնդրի վերլուծական լուծում, թե՞ լուծումն ուղղակի ծագել է նրանց գլխում (պայծառացում):
Բոլոր չորս հետազոտություններում, հենվելով «Գտա՜»-պահի վրա, պատասխանն ավելի հաճախ էր ճիշտ լինում, քան գիտակցված, փուլ առ
փուլ ստացված պատասխանը: Օրինակ՝ մի փորձի ժամանակ, երբ 38 մասնակիցները պիտի մտածեին մի բառի շուրջ, որը կարող էր արդեն հնչեցված երեք բառերից յուրաքանչյուրի հետ դարձվածք կազմեր, «Գտա՜»--որոշումները ճիշտ էին 94% դեպքերում, իսկ վերլուծական մեթոդով՝ ընդամենը 78% դեպքերում:
Այս արդյունքը կարող է լինել նրա հետևանքը, որ ուղեղը մտքեր է առաջացնում: Քանի որ այդպիսի մշակումը մեծամասամբ տեղի է ունենում մարդու գիտակցությունից դուրս, տալիս է կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ՝ լիովին ձևակերպված պատասխանը կա՛մ ծագում է գլխում, կամ էլ այն ընդհանրապես բացակայում է: Այս հիպոթեզը հաստատվել է ԷԷԳ-ի և ՖՄՌՏ-ի տվյալներով, որոնք ավելի վաղ կատարված փորձերում ցույց են տվել, որ պայծառացումից անմիջապես առաջ գլխուղեղի ծոծրակային կեղևը, որը պատասխանատու է վիզուալ մշակման
համար,
միանգամից անջատվում է կամ «թարթում է», այնպես որ գաղափարները կարող են, ինչպես
Կյունիոսն է ասում, «թափանցել գիտակցության մեջ»: Արդյունքում պայծառացումը, կամ «Էվրկա» պահը, ցածր հավանականությամբ է սխալ դուրս գալիս: Մինչդեռ վերլուծական մտածողությունը տեղի է ունենում գիտակցաբար, և այդ պատճառով էլ բարձր հավանականությամբ ենթակա է վրիպումների դատողություններում:
Սակայն չի կարելի ասել, որ պայծառացումը միշտ լավագույն մարտավարությունն է: Սալվիի և Կյունիոսի փորձերում օգտագործված գլուխկոտրուկներն ունեին հստակ ճիշտ և սխալ պատասխաններ: Այդպիսով, արդյունքները կարող են կիրառելի չլինել իրական իրադրություններում, որտեղ խնդիրները սովորաբար
շատ
բարդ են, և դրանց լուծման համար պահանջվում են տասնյակ օրեր, եթե չասենք ամիսներ կամ մի ամբողջ տարի:
Իրականում, բարդ հարցերի լուծման համար,
ինչպես ասում է Կոլումբիայի՝ հիշողության լաբորատորիայի ղեկավար Ջանեթ Մեթկալֆը,
պետք
է օգտվել լուծման մի քանի տարբեր մեթոդներից: Նա նաև ավելացնում է. « Խնդրի անթերի լուծում չի կարող գոյություն ունենալ»:
Աղբյուրը
Թարգմանեց Արշամ Նազարեթյանը, 10-րդ դասարան
Աղբյուրը
Թարգմանեց Արշամ Նազարեթյանը, 10-րդ դասարան
0 մեկնաբանություն:
Post a Comment