Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, November 22, 2016

Երկու առակ

Ջրհորն  ընկածը

Օրերից մի օր մի անհաջողակ մարդ քայլում էր անտառով և հանկարծ ընկնում է մամռակալած, չորացած ջրհորը: Չնայած իր բազբաթիվ փորձերին՝ նա ոչ մի կերպ չի կարողանում այդտեղից դուրս գալ:
Վերջիվերջո սկսում է օգնություն կանչել։ Որոշ ժամանակ անց նրա ձայնը լսում են փայտահատները: Նրանք պարանի մի ծայրը գցում են  ջրհորը և բղավում.
-Բռնի՛ր պարանից, և մենք քեզ կհանենք այդտեղից:
Մեծ էր նրանց զարմանքը, երբ ջրհորից լսվեց պատասխանը.
-Բարեկամնե՛րս,  նախ օգնեք ինձ բռնել պարանը:

Անհնար է փրկել մի մարդու, ով չի ուզում փրկվել։



Երկու ծույլերը
 
Մի երկրում թագավորը որոշում է զվարճանալ և կազմակերպում է բարեգործական միջոցառում այն պայմանով, որ կկերակրի ծույլերին: Իմանալով թագավորի առատաձեռնության մասին՝ դեպի պալատն էին շտապում մարդկանց խմբերը, և յուրաքանչյուրը պնդում էր, որ ինքը ծույլ է:
Այդ միջոցառոման համար հատուկ շինություն էր կառուցվել, որտեղ տանում էին բոլոր ցանկացողներին: Երբ բոլորը տեղավորվեցին, թագավորը հրամայեց շինությունը հրդեհել:
Տեսնելով կրակը՝ բոլորը տագնապած դուրս վազեցին շինությունից: Սակայն երկու հոգի մնացին, և նրանցից մեկը մյուսին ասաց.
-Ինչ- որ մեջքս տաքացել է:
Երկրորդը պատասխանեց.
-Թեքվիր կողքիդ վրա:
Տեսնելով նրանց՝ արքան ասաց.
-Սրանք են իրական ծույլերը: Տարեք սրանց և կերակրեք:

Թարգմանությունը՝ Տիգրան Դանիելյանի (10-րդ դասարան)

0 մեկնաբանություն:

Post a Comment