Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, November 25, 2016

Լողացող տունը՝ Ուտոպիա

Բրիտանական BMT Nigel Gee ընկերությունը ստեղծել է մի կառույց, որը կլողա ջրի վրա։ Ընկերության աշխատակիցները կարծում են, որ կյանքի ապագան ծովի վրա է: Լողացող կառույց նախագիծն անվանվեց «Ուտոպիա»: Այն բաղկացած է կեցությանը հարմարեցված 11 տախտակամածներից։ Կառույցից կարող ես շրջապատը դիտել 360 աստճանով, և այն 4 ուղղաթիռի վայրէջքի տեղ ունի:

«Ուտոպիա» նախագիծը բացվել է Մոնակոյում: Դեռ հայտնի չէ, թե ինչքան գումար է պետք եկել կառույցի համար և ինչպիսի հաճախորդներ հետաքրքրված կլինեն նրա ձեռքբերումով:
Լողացող քաղաքն ըստ էության լողում է 4 հարթակների վրա: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն կայուն պահելու մեխանիզմ, եթե նույնիսկ արտակարգ պայմաններ լինեն: Այն կարող է շարժվել ցածր արագությամբ, իսկ բարձրությունը կազմում է 65 մետր: 13-րդ հարկում աստղադիտարանն է, ներքևում՝ քաղաքային հարմարությունները՝ խանութները, բարերը, լողավազանները, ռեստորանները:
 
Նախագծման գծով ղեկավար Ջեյմս Ռոյն (James Roy) ասում է, որ ապագայի պատկերները  հաճախ սահմանափակվում են ներկայի և անցյալի իմացությամբ: «Ուտոպիա» նախագիծը կառույց է, որտեղ հնարավոր է միաժամանակ և՛ ապրել, և՛ ճանապարհորդել:
 
Կառույցի մեջտեղով անցնում է մի սյուն, որը  ջրի տակ է մնում և գործում է որպես խարիսխ: Կա նաև նավահանգիստ, որը թույլ է տալիս մտնել ծով: Դիզայնը մշակվել էր Island Yacht Design կազմակերպության  համագործակցությամբ: Այս կազմակերպությունը մասնագիտացել է զբոսանավերի, առևտրային և մարտական նավերի դիզայնի մեջ, և օգտագործում է արդյունաբերության շարժիչ հանդիսացող նորարարական տեխնոլոգիաներ:



Թարգմանությունը՝ Արարատ Միդոյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment