Ինձ անվասայլակով տանում էին տեղի հիվանդանոցի միջանցքով…
-Ո՞ւր,- հարցրեց բուժքույրերից մեկը մյուսին:-Միգուցե ոչ թե առանձին, այլ ընդհանո՞ւր:
Ես լարվեցի:
-Այդ ինչո՞ւ ընդհանուր, եթե կա առանձին պալատի հնարավորություն:
Քույրերը վրաս այնպիսի կարեկցանքով նայեցին, որ ես անգամ զարմացա: Ես հետո իմացա, որ առանձին պալատ տանում էին մեռնողներին, որ նրանց չտեսնեն մնացած հիվանդները: