Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 7, 2021

10 հետաքրքիր փաստ արեգակի մասին


Կարծում եք գիտե՞ք այն ամենը, ինչ որ հայտնի է արեգակի մասին։ Այդպես էլ կարծեք։ Այստեղ հավաքված է արեգակի մասին 10 փաստ, որոնցից որոշներին միգուցե դուք ծանոթ լինեք, սակայն որոշների մասին էլ առաջին անգամ կլսեք։
Tuesday, November 7, 2017

Նիկոլո Տեսլայի ութ ասույթներ

Նիկոլո Տեսլա
Մեծագույն ինժեներներից մեկը ծնվել է 157 տարի առաջ՝ 1856 թ. հուլիսի 10 ին: Կենդանության օրոք նրա հայտնագործությունների փառքը հաճախ հասնում էր ուրիշներին, բայց պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնում: Թերևս, բոլորից լավ դա գիտնականին իր Ձոնի մեջ արտահայտել է ամերիկացի քաղաքական գործիչ Ֆիորելլո Լա Գուարդիան, ով Տեսլայի մահվան պահին Նյու Յորքի քաղաքապետն էր. «Տեսլան իրականում մահացած չէ: Միայն նրա խեղճ մարմինն է անշարժացել: Տեսլայի իսկական ամենակարևոր մասը ապրում է իր նվաճումներում, որոնք իսկապես մեծ են, համարյա անհաշվելի են և դարձել են մեր քաղաքակրթության, մեր առօրյայի անբաժանելի մասը»: Նիկոլա Տեսլայի ծննդյան օրվա առթով կազմել ենք նրա կյանքի տարբեր բնագավառների մասին ասույթների ոչ մեծ ցուցակ:
Thursday, February 9, 2017

Ինչու լուսացույցն ունի հենց կանաչ, կարմիր և դեղին գույները

Այն, որ լուսացույցի գույներ ընտրելիս կանգ առան կարմիրի, դեղինի և կանաչի, նաև սպիտակի և կապույտի վրա, պայնավավորված է երկու գլխավոր պատճառներով: Դրանցից մեկը ֆիզիկայի երևույթների ոլորտից է, մյուսը՝ մարդու հոգեֆիզիոլոգիայի բնագավառից:
Ըստ իրենց ազդեցության՝ գույները տարբեր ներգոծություն ունեն:
Monday, December 26, 2016

Ֆիզիկոսները ստեղծել են ժամանակի բյուրեղ

Ամերիկացի ֆիզիկոս-փորձարարները ստեղծել են աշխարհում առաջին քվանտային բյուրեղը, որի գոյությունը ցույց է տալիս ժամանակային համաչափության խախտումը: Նախնական հետազոտությունների մասին հրապարակվել է arxiv.org կայքում, իսկ ավելի հստակ սրա մասին հաղորդում է MIT Technology Review-ի հրապարակումը: