Այն, որ լուսացույցի գույներ ընտրելիս կանգ առան կարմիրի,
դեղինի և կանաչի, նաև սպիտակի և կապույտի վրա, պայնավավորված է երկու գլխավոր
պատճառներով: Դրանցից մեկը ֆիզիկայի երևույթների ոլորտից է, մյուսը՝ մարդու
հոգեֆիզիոլոգիայի բնագավառից:
Ըստ իրենց ազդեցության՝ գույները տարբեր ներգոծություն
ունեն:
Վերցնենք, օրինակ, սովորական պողպատե դռները: Դռան բաց
երանգն ու ներկի գույնը մարդու զգացողություններում պակաս ծանր է ընկալվում: Մուգ
գույները, այդ թվում ձևավորման սև գույնը, մարդն ընկալում է որպես ավելի ծավալուն:
Գույների արտահայտչականությունը հատկապես վառ է երևում գովազդներում:
Պայծառ արևային գույներ ունեցող հենասյուներն անգամ
գրավում են մարդուն և ավելի մեծ ուշադրություն են կենտրոնացնում տեքստի և նկարի
վրա, քան թե մեղմ երկնագույն կամ կանաչ գույնով ձևավորված հենասյուները:
Լուսացույցը պետք է դրդի՝ ուշադրություն դարձնելու
իրավիճակի փոփոխությանը՝ լուսացույցի գույները փոփոխվելիս: Դրա համար օգտագործվում
է գրգռիչ և նախազգուշացնող ազդեցություն ունեցող գույնը՝ դեղինը:
Հաճախ բնության մեջ կարմիր գույնը բազմաթիվ կենդանի էակների համար շատ մոտիկ
վտանգի ազդանշան է հանդիսանում: Այդ պատճառով հետիոտնին վրաերթ կատարելու
հնարավորությունը վտանգավոր իրավիճակ է երթևեկության երկու մասնակիցների համար: Եվ
կարմիր լույսի ազդանշանը գրգռում է վարորդի և հետիոտնի նյարդային կենտրոնները՝
ցույց տալով մոտիկ վտանգի հնարավորությունը:
Պետք է ասել, որ հենց այդ երեք գույներն են ամենալավը
ընկալվում մարդու աչքի կողմից իրենց ֆիզիկական պարամետրերի և ալիքի երկարության
շնորհիվ:
Կանաչ և կարմիր ազդանշանների ընկալումը որպես շարժումը
արգելող և թույլատրող պետք է հստակ և առանց սխալի հնարավորության նույնականացվի:
Ինչը և նկատվում է: Նույնիսկ գույները չտարբերող դալտոնիկները մոխրագույնի
երանգներով կարող են անսխալ արձագանքել լուսացույցի կարմիր կամ կանաչ լույսին:
Թեպետ տեսողության այդ դեֆեկտը դժվարացնում է այդ արձագանքումը: Այդ պատճառով
արգելվում է այդ հիվանդությունով մարդկանց մեքենա վարել:
Պետք է հստակ հասկանալ, որ մարդու տեսողությունը քիչ կամ
շատ զգայունությամբ է արձագանքում տարբեր երկարության լուսային ալիքներին:
Թույլատրող կանաչ լույսի ընտրությունը պայմանավորված է այդ գույնի առավելագույն
մոտիկությամբ սպեկտրի առավել պարզ ընկալվող մասին: Այն, ի տարբերություն
լուսացույցի մյուս գույների, տեսանելի է մաքսիմալ մեծ հեռավորությունից: Քանի որ
աչքը առավել զգայուն է 555 նանոմետրի դեպքում, իսկ կանաչ գույնի ալիքի
երկարությունը 500-550 նանոմետր է, Օրվա տարբեր ժամերին տեսանելիությունը չի
ընկնում ավելի , քանառավելագույն զգայունությունից 0.5 նանոմետր ինչպես ցերեկային, այնպես էլ
մառախլապատ ժամերին։
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment