Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, February 17, 2017

Յուրին՝ռուս հոբբիթը

Հինգ ու կես տարի առաջ մոսկվացի մի իրավաբան որոշեց թողնել իր կարիերան և ապրել անտառում գտնվող փոքրիկ խրճիթում։ Նրա ընդհատակյա տնակի մուտքը նման էր հոբբիթի դռանը, այդ պատճառով մարդիկ սկսեցին նրան Հոբբիթ անվանել։

Այնուամենայնիվ, Յուրի Ալեքսեյևը պնդում է, որ ինքն ավելի նման է «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի  կերպարին և նույնիսկ սպիտակ ճագար ունի։ Նախկին իրավաբանը միացել է «Գրքային խաչմերուկ» շարժմանը , որի գործունեությունը գիրքը թողնելն է հասարակական վայրերում, որ ուրիշները վերցնեն ու կարդան։ Նրանք սա անընդհատ կրկնում են։ Յուրին արդեն գրանցել է առնվազն 4.500 գիրք։ Նա իր խրճիթում նաև դասախոսություններ է կարդում Չեխովի՝ «Բալենու այգին» գլուխգործոցի վերաբերյալ, և ունի YouTube-ի իր իսկ սեփական էջը:


Թարգմանությունը՝ Նինա Կարապերյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան 

0 մեկնաբանություն:

Post a Comment