Աշխարհը զարմացած է
և
շարունակում է զարմանալ
մեր ազգի կամքի ուժով և
համախմբվածությամբ. բոլորը մեկի
պես կանգնեցին հայրենիքի պաշտպանությանը,
ընդ որում՝ ինչպես տեղացիները, այնպես էլ
սփյուռքի հայերը: Սահմանում վիճակի
սրման պահին նույնիսկ մի կատակ հայտնվեց, իբր թե
հայերը լքում են հայրենիքը, երբ ամեն
ինչ հանգիստ է
և
վերադառնում են, երբ
վտանգավոր է դառնում:
Ռազմական ոգու էստաֆետան վերցրին հայ
մարզիկները, որոնք հաղթանակ
տարան տարբեր մրցույթներում և բոլորը
մեկի պես նվիրեցին իրենց հաղթանակները Արցախում կռվող
տղաներին։ Անխոս,
մեր ժամանակների հերոսներն են:
Փառք նրանց:
«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Monday, May 23, 2016
Արթուր Շահնազարյանի հետ հարցազրույց «Նովոյե վրեմյա»-ում
Author:
INTEREST
Label:
Արթուր Շահնազարյան,
երաժշտություն,
հանրամատչելի
Thursday, March 24, 2016
Ֆրանսիական խոհանոց և բաղադրատոմս
Ֆրանսիական խոհանոցը աշխարհում հայտնի է, և շատ օտարերկրացիներ այցելում են այս երկիր` բացահայտելու խոհանոցի համերը: Գյուղատնտեսական մթերքը, ինչպիսին պանիրն է, գինին, միսը և այլն, կարևոր և բացառիկ տեղ է գրավում ֆրանսիական
խոհանոցում: Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատկությունը: Ֆրանսիացիները սիրում են համեղ ուտելիքներ, որոնք ուղեկցվում են լավ գինիներով:
Ֆրանսիան պանիր արտադրող երկրների մեջ, քանակի և բազմազանության առումով, առաջին է: Պանիրը նրանց մշակույթի և առօրյայի մասն է կազմում: Այսօր Ֆրանսիայում պանրի 1200-ից ավել տեսակ կա:
Աշխարհում Ֆրանսիան համարվում է բացառապես պանրի երկիր: Ֆրանսիացիները հույներից հետո երկրորդն են աշխարհում պանրի սպառումով։ Յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան սպառում է 23,7 կգ պանիր: 2001 թվականից մարտի 29-ը պանրի ազգային օրն է:
Author:
INTEREST
Label:
Ադել Միքայելյան,
հանրամատչելի,
պանիր,
ֆրանսերեն
Friday, March 18, 2016
Գուցե այսօր հենց այդ օրն է
Author:
INTEREST
Label:
Բելլա Մարտիրոսյան,
երջանկություն,
հանրամատչելի
Wednesday, March 2, 2016
11 Իրողություն Ֆրանսիացիների մասին
Author:
INTEREST
Label:
Ադել Միքայելյան,
հանրամատչելի,
ֆրանսերեն
Tuesday, February 23, 2016
Ֆրանսիայի հուշարձանները
Ֆրանսիայի հուշարձանները
ներկայացնում են այդ երկրի պատմությունը: Ամենահայտնիներն են`
Էյֆելյան աշտարակ- կառուցվել է Գյուստավ Էյֆելի նախագծմամբ 1889թվականի
համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, որը հետագայում դառնում է ոչ միայն
Փարիզի, այլ նաև Ֆրանսիայի խորհրդանիշը: Նրան անվանում են նաև «Երկաթյա տիկին»: Իր
կառուցման ժամանակ այն եղել է աշխարհի ամենաբարձ կառույցը` 324 մետր, և չի գերազանցվել
42 տարի:
Author:
INTEREST
Label:
հանրամատչելի,
Փարիզ,
ֆրանսիա
Friday, February 5, 2016
Երբեք չես կռահի, թե ուր կտանի հասարակ հարցազրույցը
Ի՞նչ գիտենք մենք ընտանեկան բռնության մասին: Իրականում՝
ոչինչ։ Հնարավոր է՝ չլինեն կապտուկներ, կոտրվածքներ, արյուն, չլինեն երևացող դրսևորումներ,
բայց լինի ճնշում, բռնություն:
Դա բռնության ամենալուռ, առանց ուժի, ամենատարածվածը
և, ցավոք սրտի, ամենաքիչ քննարկվող տեսակն է: Այդպես է անգամ այնպիսի քաղքակիրթ երկրում,
ինչպիսին Գերմանիան է:
«Տուտ ի տամ»-ի հիմնական հեղինակ Եկատերինա Կլոկերը
պատմում է, թե ինչպես Բեռլինում ռուս ձեռներեց կնոջ հետ հարցազրույցը վերափոխվեց մի
հետաքննության Եվրոպայում էմոցիոնալ բռնության մասին:
Author:
INTEREST
Label:
բռնություն,
կին-տղամարդ,
հանրամատչելի,
Մարիամ Գևորգյան
Thursday, December 17, 2015
Կամբերայի յուրահատուկ տոնածառը
Ճիշտ է, դեռ Սուրբ Ծնունդը չէ, բայց Ավստրալիան արդեն նշելու առիթ ունի: Երկիրը Գինենսի գրքի նոր ռեկորդ սահմանեց՝ արհեստական տոնածառն ամենաշատ քանակի լույսերով զարդարելով: Այս 22 մետրանոց ծառը զարդարված է 518838 շողարձակող լույսերով: Այո, շուրջ կես միլիոն լույսեր, ինչը գերազանցում է 36 մետրանոց Ճապոնական ծառին, որ դրվել է այս ամսվա սկզբին: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Կամբերայի կենտրոնում՝ հաստատելու որ Օսակայում ճապոնական Յունիվերսալ ընկերության հինգ տարի անընդմեջ չգերազանցված ռեկորդը գերազանցված է:
Author:
INTEREST
Label:
Ամանոր,
Գինեսի ռեկորդ,
հանրամատչելի,
տոնածառ
Sunday, July 19, 2015
Հենց սկսեք օգտագործել ձեր մենակ լինելը, այս 10 բաները կլինեն
Շատ
մարդիկ հակված են նկատելու, որ «մենակ լինելը» ձանձրալի է: Նրանք կարծում են, թե
դա նշանակում է, որ հասարակությանը դեմ են կամ անցանկալի են դառնում վերջինիս
համար: Իրականում մենակ լինելը միանշանակ վատ չէ: Հենց որ ընդունում եք
մենակությունը, առատորեն շահում եք։ Չեմ ասում` պիտի անտառներ գնաք և
հասարակությունից հեռանաք: Ոչ ոք չի թերագնահատում հարաբերություններից առաջացող
օգուտներն ու զվարճանքը: Ասածս այն է, որ երբ սովորեք մենակ վայելել ձեր ժամանակը,
կսկսեք մարդավարի ապրել:
Ահա այն
տասը բաները, որոնք տեղի կունենան, հենց որ սկսեք ընդունել մենակությունը:
Author:
INTEREST
Label:
ինքնուրույնություն,
հանրամատչելի,
Մարիամ Գևորգյան,
Մենակություն
Thursday, June 18, 2015
Էքսպերիմենտ
Գիտնականը փորձել է երկրի վրա դրախտ ստեղծել: Տեսնենք, թե ինչ է դրանից ստացվել… 1968թվականին գիտնական-կենսաբան Ջոն Կելխունը, Ամերիկայի ազգային համալսարանի հոգեբուժարանի տարածքում, կատարել է տպավորիչ փորձ: Կելխունը զուգահեռներ անցկացրեց մկների և մարդկային հասարակությունների միջև և այդ համընկման վրա փորձեց գուշակել ողջ մարդկության ապագան: Դրա համար գիտնականը ստեղծեց այսպես ասած «դրախտ» սպիտակ մկների համար:
Author:
INTEREST
Label:
հանրամատչելի,
Մրցանակակիր,
Քնքուշ Բաղդասարյան
Գույնի հոգեբանությունը
Ինչպես մահն ու հարկերը, չկա մի գույն, որից կարելի է փախչել: Դա համատարած է: Եվ ի՞նչ է այդ բոլորը նշանակում: Ինչո՞ւ են կանաչ գույնի սենյակներում մարդիկ ավելի շատ հանգստանում: Ինչո՞ւ են ծանրամարտիկները կապույտ գույնի մարզասրահներում կարողանում իրենց առավելագույնս դրսևորել: Հաճախ տարբեր մշակույթներում գույներն ունեն տարբեր նշանակություններ: Եվ նույնիսկ Արևմտյան հասարակություններում տարիների ընթացքում տարբեր գույների նշանակությունները փոխվել են: Բայց այսօր ԱՄՆ-ում հետազոտողները ճշգրիտ են համարում հետևյալը.











