Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, February 5, 2016

Երբեք չես կռահի, թե ուր կտանի հասարակ հարցազրույցը

Ի՞նչ գիտենք մենք ընտանեկան բռնության մասին: Իրականում՝ ոչինչ։ Հնարավոր է՝ չլինեն կապտուկներ, կոտրվածքներ, արյուն, չլինեն երևացող դրսևորումներ, բայց լինի ճնշում, բռնություն:
Դա բռնության ամենալուռ, առանց ուժի, ամենատարածվածը և, ցավոք սրտի, ամենաքիչ քննարկվող տեսակն է: Այդպես է անգամ այնպիսի քաղքակիրթ երկրում, ինչպիսին Գերմանիան է:

«Տուտ ի տամ»-ի հիմնական հեղինակ Եկատերինա Կլոկերը պատմում է, թե ինչպես Բեռլինում ռուս ձեռներեց կնոջ հետ հարցազրույցը վերափոխվեց մի հետաքննության Եվրոպայում էմոցիոնալ բռնության մասին:



Երբեք չես կռահի, թե ուր կտանի հասարակ հարցազրույցը:

Մի շաբաթ առաջ ես նստած էի ռուսախոսների սիրած Շառլոտենբուրգի իտալական ոչ մեծ ռեստորանում և սպասում էի զրուցակցիս՝ մի երիտասարդ գործարարուհու (անվանենք նրան Մ.): Հետաքրքրաշարժ, բայց ծանոթ պատմություն. Բեռլին է տեղափոխվել ռուսական ծայրամասից, սկսել է սեփական գործը:
Հարցազրույցը ընթանում էր հարթ. տեղափոխություն, գերմաներենի դասեր, հանդիպում ապագա ամուսնու հետ, ծրագրավորողի աշխատանք, հղիություն և սեփական գործի ձեռնարկում (ամուսնու թույլտվությամբ), որն անվանել էր ամուսնու ազգանունով: Մի քանի տարակուսելի պահեր, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ մի նորություն:
 Երբ ես ուղարկեցի մեջբերումները՝ որ ստուգեն, այն վերադարձավ ամբողջությամբ կարմրեցրած. 70%-ի վրա գիծ էր քաշած: Բայց ոչ թե Մ. ի կողմից, այլ ամուսնու: Նա արգելել էր հրապարակել այն տեղեկությունը, որ ուսանողական տարիներին Մ.-ն աշխատել է և ինքն է իր ապրուստը հոգացել՝ համարելով, որ դա «ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»: Հանված էր նաև այն հատվածը, որ Մ.-ն իր սեփական գործը սկսել է իր իսկ խնայողություններով. սա էլ «անհարգալից վերաբերմունք է ամուսնու նկատմամբ»: Տեղեկությունը, որ Մ.-ն տեղափոխվել էր Գերմանիա՝ հայերնիքում սկսած ճգնաժամի պատճառով, «անհարգալից վերաբերմունք է հայենիքի նկատմամբ»: Ես անահնգստացա և անմիջապես զանգահարեցի Մ.-ին՝ պարզելու՝ բանն ինչ է:
Մ.-ի ձայնից հասկացա, որ խոսելը հարմար չէր: Իրեն՝ Մ.- ին նյութի մեջ ամեն ինչ բավարարում էր, սակայն հետին պլանից հոխորտում էր մի տղամարդու ձայն, որի հակափաստարկները Մ-ն հոգոցով կրկնում էր հեռախոսով: Մոտ 10 րոպեից ամուսինը սկայպով օգնության կանչեց ծնողներին, իսկ ևս տասը րոպեից Մ.- ն դողացող ձայնով եզրափակեց. «Ամուսինս դեմ է»: Ի լրումն՝ հետևյալ հաղորդագրությունն ստացա.
-Լենա, որպեսզի խուսափենք տարաձայնություններից, ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ համաձայն չեմ հոդվածի հետ և դեմ եմ հրապարակմանը:
-Լե՞նա:
-Կներես, ամուսինս է գրել: Չգիտեմ՝ ինչից եզրակացրեց, որ դուք Լենա եք...Այստեղ գրված է Եկատերինա:
Այսքանով վերջացավ մեր համագործակցությունը Մ.- ի հետ, բայց ես միշտ մտածում էի նրա մասին: Չլինելով ո՛չ հոգեբան, ո՛չ սոցիալական աշխատող՝ ես համոզված էի, որ ընտանիքում իրավիճակը անառողջ է: Ուզում էի հասկանալ, թե Մ.- ն ինչպես կարող է պաշտպանել ինքն իրեն այս իրավիճակում:

Որտեղ է վերջանում զգացմունքը, և որտեղ է սկսվում բռնությունը

Բեռլինի ճգնաժամային կենտրոնից Սաբինե Խարլոսը, ահա թե ինչ պատմեց. «Էմոցիոնալ բռնությունը դժվար է միանշանակ սահմանել: Երբեմն այն վտանգ է, երբեմն՝ վիրավորանք: Տարածված նշաններն են զուգընկերոջ նկատմամբ վերահսկողությունը, սահմանափակումը, հարկադրանքը և ամեն գնով դիմացինի վարքագիծը փոխելու փորձերը»:
Էմոցիոնալ բռնությունը իսկապես չունի սահմաններ: Սոցիալական և իրավաբանական հարթության վրա այն դիտվում է որպես տնային բռնության թույլ տեսակ: Բավական է հիշել Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ «Թշնամու հետ անկողնում» ֆիլմը: Էմոցիոնալ բռնությունը ընդհանուր առմամբ կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան ֆիզիկական բռնությունը:
Ճգնաժամային կենտրոնի դիմորդներից մեկը բողոքում էր, որ ամուսինը ամեն գիշեր հարցուփորձ է անում, թե արդյոք նա սիրեկան չունի: Կինը սիրեկան չուներ, բայց մի քանի ամիս անց՝ երկարատև ճնշումներից հետո ամուսնուն ասել է, որ սիրեկան ունի, միայն թե հանգսիտ կարողանա քնել:
Մեկ այլ դիմորդ պատմում էր, որ ամուսինը ամեն օր, աշխատանքից գալով, հանվում է ու մոտենում պահարանին։ Հետո դանդաղ, բացարձակ լռության մեջ մատը տանում է դարակի վրայով ու նյում՝ հո փոշու հետք չի՞ մնացել։ Նա ոչինչ չի ասում, չի ծեծում, ուղղակի ամեն օր կանոնավոր կերպով մատը տանում է պահարանի վրայով:
Հնարավոր չէ հասկանալ, թե այս տղամարդիկ ինչից դրդված են նման վարքագիծ դրսևորում և ինչ նապատակ են հետապնդում: Կենտորնի հոգեբանները այդպիսի պահվածքը բացատրում են հետևյալ կերպ. «Նման տղամարդիկ ուզում են ամբողջովին վերահսկողության տակ պահել կնոջը՝ ձգտելով ցույց տալ վերջինիս, որ նա շատ փոքր է և ոչ կարևոր, ինչպես այն պահարանի փոշին»:
«Մի այցելու ունեի, որը պատմում էր, որ ամուսինը չի թողնում քնել։ Նրանք ապրելիս են եղել նույն տանը, բայց տարբեր սենյակներում։ Ամեն գիշեր տղամարդը կանգնել է կնոջ սենյակի մուտքի մոտ ու ամբողջ գիշեր նայլ նրան։ Եթե կինը ներսից դուռը փակած է եղել, այնքան է թակել, մինչև բացել է։ Ի՞նչն է այդ տղամարդուն դրդել։ Չի թողնում՝ քնի, որ կինը չկարողանա հաջորդ օրը աշխատել և հոգ տանել երեխաների մասին: Սա էմոցիոնալ  բռնությո՞ւն է։ Կարծում եմ՝ այո։ Սակայն դատարանի կողմից պաշտպանության հասնելը գործնականում հնարավոր չէ»,- եզրակացնում է Սաբինեն:

Քաղաքակիրթ Գերմանիայի տխուր վիճակագրությունը

Պաշտոնական տվյալներով Գերմանիայում ամեն չորրորդ կինը ենթարկվում է էմոցիոնալ  բռնության: Տղամարդիկ նույնպես բախվում են բռնությանը, բայց 3 անգամ պակաս, քան կանայք և, որպես կանոն, մեկ այլ տղամարդու կողմից: Պաշտպանության կարելի է դիմել, եթե բռնությունը ֆիզիկական է: Զուգընկերոջ կողմից անարգանքի, սպառնալիքի ու անընդհատ վերահսկողության հետ կապված գործերը հաճախ փակվում են ծանրակշիռ փաստեր չունենալու պատճառով։
Սաբինեի աշխատանքային փորձում միայն մեկ անգամ է կնոջը հաջողվել դատական վճռով պաշտպանության հասնելու՝ առանց ֆիզիկական բռնության փաստի։
«Իմ հաճախորդի ամուսինը միշտ փակել է պատուհանները, որպեսզի կինն ու երեխաները հրդեհի ժամանակ չկարողանան դուրս գալ տանից: Նա ջեռուցման համակարգը մի այնպիսի ռեժիմի վրա է դրել, որ ցանկացած պահի կարող էին մարտկոցները պայթել: Ինքը չէր կարող դիմել ոստիկանության, որովհետև չուներ հիմքեր: Մի անգամ, երբ ամուսինը բացակայում էր, տուն է գալիս մասնագետը, և ստուգման ժամանակ բացահայտվում է, որ ցանակցած պահի կարող է աղետ տեղի ունենալ: Հնեց մասնագետն էլ պնդել է, որ դիմեն ոստիկանություն: Ոստիկանությունում խորհուրդ են տվել դիմել ճգնաժամային կենտրոն։
Այնտեղ աշխատում են իրավաբաններ, որոնք օգնեցին ձևակերպել դիմումը: Դատարանը հենց հաջորդ օրը կայացրեց դրական որոշում: Ամուսինը ստիպված եղավ լքել տունը 6 ամիս ժամկետով: Իմ պրակտիկայում դա միակ կինն էր, որ հասավ դատական պաշտպանության՝ որպես բռնության զոհ, որովհետև վկա ուներ»:
Այսպիսի դեպքերը ամենաբարդն են: Կանանց վտանգ է սպառնում, բայց նրանք չունեն ապացույցներ, որ հասնեն արդարադատության: Որպես կանոն, ամեն ինչ տեղի է ունենում առանց վկաների: Եվ ի վերջո, ամեն վկա չէ, որ կհամձայնի մտնել դրա մեջ: Որպեզի մարդիկ դադարեն զգացմունքային բռնությունը նորմալ համարելուց, պետք է հստակ օրենք լինի: Այդ իմաստով Գերմանիան հետ է մնում իր հարևան որոշ եվրոպական երկրներից, որտեղ էմոցիոնալ  բռնությունը քրեական օրենսդրության մասն է:

Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի
Աղբյուրը՝ "Тут и там"

0 մեկնաբանություն:

Post a Comment