Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, February 23, 2016

Ֆրանսիայի հուշարձանները

Ֆրանսիայի հուշարձանները ներկայացնում են այդ երկրի պատմությունը: Ամենահայտնիներն են`
Էյֆելյան աշտարակ- կառուցվել է Գյուստավ Էյֆելի նախագծմամբ 1889թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, որը հետագայում դառնում է ոչ միայն Փարիզի, այլ նաև Ֆրանսիայի խորհրդանիշը: Նրան անվանում են նաև «Երկաթյա տիկին»: Իր կառուցման ժամանակ այն եղել է աշխարհի ամենաբարձ կառույցը` 324 մետր, և չի գերազանցվել 42 տարի:

Հաղթանակի կամար – գտնվում է Աստղի հրապարակում`Շանզելիզե պողոտայի վերևի հատվածում: Այն կառուցվել է Նապոլեոն Բոնապարտի հրամանով 1806 թվականին և նվիրված է ֆրանսիական բանակի հաղթանակին: Հուշարձանում է գտնում առաջին համաշխարհային պատերազմի անհայտ զինվորի գերեզմանը:
Լուվրի թանգարան- Փարիզի խորհրդանիշներից է, նախկինում եղել է թագավորական պալատ: Այնտեղ ներկայացված են  արվեստի 35000 գործեր, ամենահայտնի աշխատանքը Լեոնարդո Դավինչիի Ջակոնդան է: Լուվրում ցուցադրվում են նաև տարբեր ժանակաշրջանների քանդակներ և հավաքածուներ:
Վերսալի ամրոց –պատմական հուշրձան է, նախկինում եղել է թագավորական դղյակ: Վերսալի ամրոցն իր այգիներով համարվում է համաշխարհային ժառանգության նմուշ: Տարեկան մի քանի միլիոն այցելու է ունենում:
Սակրը Կյոր տաճար –Փարիզի խորհրդանշական հուշարձաններից է, գտնվում է 130 մետր բարձրության վրա`Մոնմարտր բլրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում քաղաքի վրա: Կառուցված է ռոմանաբյուզանդական ոճով և ճանաչվում է իր սպիտակ գույնով:

Շանզելիզե պողոտա –Փարիզի ամենամեծ ու հայտնի պողոտաներից է: Շատերը համարում են քաղաքի, նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ պողոտան: Նաև քաղաքի հիմնական տուրիստական վայրերից է:
Լյուքսեմբուրգի այգի –հանրային այգի է, որը գտնվում է Փարիզի 6-րդ շրջանում: Այն ունի բույսերի 180 և քանդակների 106 տեսակի հավաքածու:
Փարիզի աստվածամոր տաճար – այս տաճարն այցելուներին հիացնում է իր արտասովոր կառուցվածքով և հարուստ դեկորներով:
Մուլեն Ռուժ - Հայտնի Մուլեն Ռուժ կաբարեի մասին կան շատ ֆիլմեր: Այսօր այն ոչ միայն կաբարե է, այլ նաև թանգարան: Կաբարեի սրահները զարդարված են հին կահույքով, իսկ պատերին կարելի է տեսնել 100 տարվա վաղեմություն ունեցող նկարներ և ամսագրեր:


Ֆրանսերենից թարգմանեցին 10-րդ,11-րդ, 12-րդ դասարանի ֆրանսերեն խմբի սովորողները:

0 մեկնաբանություն:

Post a Comment