Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, March 2, 2016

11 Իրողություն Ֆրանսիացիների մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսիացիների բնական հատկանիշներից 11-ը, որոնցով անսխալ կճանաչեք նրանց ցանկացած միջավայրում։

  1. Երբ նրանք ուտում են ինչ-որ հիանալի ուտեստ, սկսում են խոսել այլ ախորժալի ուտեստների մասին, որ կերել են կամ կարող էին, անշուշտ,  ուտել:
  2. Ֆրանսիացիները հեգնանքի պրոֆեսիոնալներ են և սիրում են խայթել ուրիշներին:
  3. Նրանք պատրաստ են բանավիճել բոլորի հետ, նույնիսկ առանց հատուկ պատճառի: «Ես բոլորովին համաձայն չեմ» նախադասությունը կարող է ընդհատել զրույցը ամեն պահի:
  4. Նրանք ընդունակ են ամեն ինչում գտնելու բացասական կողմ` ասելով «բայց»։
  5. Կապույտը, սևը, մոխրագույնը և սպիտակը գերակշռում են նրանց պահարանում:
  6. Լավ կերակուրը պետք է միշտ ուղեկցվի լավ գինով:
  7. Լույսերի քաղաքը՝ Փարիզը, անշուշտ, սիրահարների քաղաք է:
  8. Նրանք չեն վարանում ազատորեն դժգոհելուց: Դա նրանց ազատ արտահայտվելու սովորական ձևն է:
  9. Նրանք կարող են մի քանի ժամ նստած մնալ սեղանի շորջը ընկերների կամ ընտանեկան միջավայրում` մինչ կերակուրի պատրաստ լինելը:
  10. Ֆրանցիացիներն իրենք էլ պայքարում են իրենց սեփական քերականության) grammaire) հետ (մեկ «մ»-ով, թե՞ երկու):
  11. Ֆրանսիացիները ռոմանտիկ են:

Ֆրանսերենից թարգմանեց 10-րդ դասարանի սովորող Ադել Միքայելյանը։

0 մեկնաբանություն:

Post a Comment