Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, March 29, 2016

Ինչպես հաղթահարել համակարգչային խաղերից կախվածությունը


Յուրաքանչյուր մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի հաճելի զբաղմունք ունենալը:

Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ դուք անում եք հաճույքի համար, կարող է իշխել ձեր կյանքի վրա՝ առաջացնելով կախվածություն: Այն կարող է խանգարել աշխատանքին, դպրոցի դասերին, այն ամենին, ինչ դուք պետք է անեք, որպեսզի գումար վաստակեք և ապրեք: Ամբողջ գիշերը խաղի մի աշխարհից մյուսը գնալով անցկացնելը կարող է զվարճալի թվալ, բայց 50-րդ աշխարհին հասնելը ինչ-որ բանով կօգնի՞ աշխատանքի կամ քոլեջ ընդունվելիս: Եթե դուք այն փուլում եք, որ ձեր խաղալու սովորությունը դարձել է կախվածություն, շատ կարևոր է մի պահ կանգ առնել և հասկանալ, թե ինչ եք դուք ձեզ հետ անում:

1. Ուսումնասիրեք բոլոր այն բացասական հետևանքները, որոնք առաջացել են համակարգչային կախվածությունից։ Դրանցից են.
  • ֆիզիկական ցավը
  • մտավոր և ֆիզիկական կարողությունների նվազումը
  • արդյունավետ ժամանակի կորուստը, որը կարող էր ծախսվել դպրոցի դասերի կամ գումար վաստակելու վրա
  • դպրոցում գնահատականների վատացումը
  • անհատականության փոփոխությունը
  • ավելորդ քաշի ավելացումը, որը վատ սննդակարգի և ֆիզիկական քիչ ակտիվության հետևանքով է:

2. Կազմեք կարևոր աշխատանքների առաջնահերթության անկեղծ ցուցակը.

Ավելի պատկերավոր ասած՝ սա ձեր կախվածությունը հսկողության տակ պահելու համար է, մի կազմեք ցուցակն այնպես, ինչպես դա պետք է լինի, այլ այնպես, ինչպես կա հենց այս պահին: Եթե խնդիրներ են ծագում, թե որ աշխատանքն է ավելի առաջնահերթ, նայեք, թե ինչ եք արել անցյալում.
  • Երբ դուք կարևոր աշխատանք էիք ունենում անելու, իսկույն կատարո՞ւմ էիք, թե՞ սպասում էիք, որ մի մակարդակ էլ անցնեք:
  • Երբ ձեր ընկերները ցանկանում էին դուրս գալ տանից զվարճանալու, դուք գնո՞ւմ էիք նրանց հետ, թե՞ մնում էիք տանը և խաղում:
  • Երբ դուք վերադառնում էիք տուն, տնային առաջադրանքները հենց այդ պահի՞ն էիք անում, թե՞ նստում էիք համակարգչի առջև և խաղում մինչև վերջին րոպեն:

3. Կազմեք կարևոր աշխատանքների ցուցակը, բայց այս անգամ գրեք, թե որոնք պետք է լինեն ձեր կարևոր աշխատանքները։ Հիշե՛ք, որ համակարգչային խաղեր պետք է խաղալ միայն ազատ ժամանակ, դրա համար էլ հաշվի առեք, թե որտեղ պետք է լինի ձեր ազատ ժամանակը կարևոր աշխատանքների ցուցակում:

4. Մտածեք, թե ինչպես կզգաք ձեզ, եթե հաճույքի համար մեկ այլ բանով զբաղվեք։ 
Դուք կարող եք գործն անել մի քանի րոպեում և հետո նորից վերադառնալ ձեր խաղին:

5.Հանձնարարեք ինքներդ ձեզ լավ փոփոխություններ անել։ 
Գիտակցումը, որ դուք խնդիր ունեք, այդ խնդրի հետևանքները տեսնելու հետ միասին տալիս է առավելություն: Այն տալիս է փոխվելու հնարավորություն և մոտիվացնում է դրանից կառչելը։

6. Որոշեք՝ ցանկանում եք կտրո՞ւկ թողնել այն, թե աստիճանաբար։ 
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կառավարել կախվածությունը մինչև կտրուկ չեն դադարեցնում, այնինչ կտրուկ դադարեցնելը կարող է վատ անդրադառնալ ուրիշների վրա:
7. Մոտ ապագայում նշանակեք օր, երբ դուք կպարտավորվեք դա անել։ 

8. Դուք կարող եք քիչ-քիչ կրճատել, օրինակ՝ ժամերով, կես ժամ, օրերով կամ շաբաթներով: 

9. Տեղափոխեք համակարգիչը մեկ այլ սենյակ, որտեղ դուք հաճախակի չեք մտնում։ Շատ հեշտ է տրվել գայթակղությանը, վեր կենալ և խաղալ, երբ համակարգիչը ճաշասենյակում է կամ էլ ննջարանում, այնպես որ, եթե ունեք մեկ այլ սենյակ, դրեք այն այնտեղ:
10. Երբեմն ձեր կախվածությունն օգնում է ձեզ կանգ առնել։ 
Եթե դուք նախընտրում եք խաղ, որտեղ առաջադրանքներն ավարտվում են ամբողջովին, մտածեք, թե որքան ձանձրալի կլինի: Հաշվեք, թե որքան ժամանակ կպահանջվի այս փուլին հասնելու համար:
11. Կատարեք ձեր բոլոր պարտավորությունները համակարգչի առջև նստելուց առաջ։ Երբ դպրոցից տուն եք գալիս, կատարեք ձեր տնային առաջադրանքները: Կատարեք ձեր աշխատանքները և վերջացրեք ամենակարևոր աշխատանքները՝ համակարգչի առջև նստելուց առաջ:

12. Գնացեք քնելու ավելի ու ավելի շուտ։ Շատ հաճախ համակարգչային խաղերից կախվածություն ունեցողները շատ ուշ են քնում: Փորձեք ամեն օր քնել ավելի շուտ, բայց ոչ այնքան շուտ, որ պառկեք քնելու և ուղղակի նայեք առաստաղին: Եթե դուք սովորաբար քնում եք ժամը 10-ին, փորձեք հաջորդ գիշեր քնել 9:45, հետո՝ 9:30 այնուհետև՝ 9-ին:
13.Այն ժամանակը, որը ծախսում եք համակարգչի վրա, փոխարինեք ավելի արդյունավետ գործունեությամբ։ Դուք կարող եք կատարել վարժություններ, կարդալ կամ անել որևէ այլ բան, որը խթանում է ուղեղի աշխատանքը:

14. Ձեր ընկերների հետ ավելի շատ զբոսնեք։ Ընկերներ ունենալը շատ կարևոր է, նրանք օգնում են ձեզ, նրանք խորհուրդների աղբյուրն են, և հետո կյանքում այդ կապերը կարող են օգնել նույնիսկ աշխատանք գտնելիս: Ավելացնենք նաև, որ առևտրի կենտրոնում կամ էլ այգիներում զբոսնելն առողջարար է:

15.Արեք այս ամենն այնքան ժամանակ, մինչև դուք կսկսեք չխաղալ կամ կհամարեք, որ այն ընդամենը զվարճանալու միջոց է։ Երբ հասնեք նրան, որ կհասկանաք՝ խաղերը ազատ ժամանակ խաղալու համար են, ի տարբերություն մի բանի, որի համար դուք հրաժարվում եք այլ բաներից, դուք շատ կարևոր ձեռքբերում կունենաք:

Աղբյուրը


Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment