Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 24, 2016

Ֆրանսիական խոհանոց և բաղադրատոմս

Ֆրանսիական խոհանոցը աշխարհում հայտնի է, և շատ օտարերկրացիներ այցելում են այս երկիր` բացահայտելու խոհանոցի համերը: Գյուղատնտեսական մթերքը, ինչպիսին պանիրն է, գինին, միսը և այլն, կարևոր և բացառիկ տեղ է գրավում ֆրանսիական խոհանոցում: Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատկությունը: Ֆրանսիացիները սիրում են համեղ ուտելիքներ, որոնք ուղեկցվում են լավ գինիներով:
 Ֆրանսիան պանիր արտադրող երկրների մեջ, քանակի և բազմազանության առումով, առաջին է: Պանիրը նրանց մշակույթի և առօրյայի մասն է կազմում: Այսօր Ֆրանսիայում պանրի 1200-ից ավել տեսակ կա:
Աշխարհում Ֆրանսիան համարվում է բացառապես պանրի երկիր: Ֆրանսիացիները հույներից հետո երկրորդն են աշխարհում պանրի սպառումով։ Յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան սպառում է 23,7 կգ պանիր: 2001 թվականից մարտի 29-ը պանրի ազգային օրն է:


Խնձորով տորթ
Բաղադրիչներ
450 գ. խնձորներ
225
գ.շաքար
2
ձու
60 գ ալյուր
110
գ թթվասեր
1
ճ/գ. դարչին
3
ճ/գ. կոնյակ

Պատրաստման եղանակը
 1.
Ջեռոցը տաքացնել 190°:
2. Կլպել, խնձորները կտրտել: Խառնել 100 գրամ շաքարի և մի քիչ դարչինի հետ: Դասավորել խնձորները տորթի թավայի մեջ, 20 րոպե դնել ջեռոցը:
3. Հանել խնձորները թավայի միջից և փռել շերտավոր խմորը: Տեղափոխել խնձորները:
4.Հարել ձվերը 100 գրամ շաքարի հետ, խառնել մինչև դառնա բաց դեղին: Ավելացնել ալյուրը, թթվասերը, կոնյակը: Լցնել խառնուրդը խնձորների տակ:
5. Թխել 10 րոպե, հանել շաղ տալ շաքարի փոշին և նորից դնել ջեռոցում ևս 20 րոպե:
Խնձորով տորթը մատուցել տաք:
Այս տորթի հետ առաջարկվում է խնձրի գինի:
Բարի ախորժակ


Ֆրանսերենից թարգմանեց Ադել Միքայելյանը:
Աղբյուրը

0 մեկնաբանություն:

Post a Comment