Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, March 28, 2016

Վիրջին գալակտիկը

Հանրությանն է ներկայացվել նոր, շողշողուն «Վիրջին գալակտիկը»: Այս վեհ և հզոր օդանավը նշանավորեց Վիրջինի գործադիր տնօրեն Ռիչարդի՝ տիեզերական մրցավազք վերադարձը: «Վիրջին գալակտիկը» մեկն է այն բազմաթիվ ընկերություններից, որ մրցակցում են դեպի տիեզերք ճեպաթռիչքները առևտրականացնելում:

- Բոլորը շատ ջանասիրաբար են աշխատել, որպեսզի կառուցեն այս տիեզերանավը, և մենք իրոք հպարտանում ենք մեր անձնակազմով։ Աստված իմ, մի՞թե գեղեցիկ չէ։
Ինքնաթիռի ներկայացման արարողությանը զգացմունքային երանգ հավելելով՝ ասենք, որ տիեզերանավը մկրտվեց Բրենսոնի մանկահասակ թոռնուհու՝ մի շիշ կաթով: Երկու օդաչուի և վեց ուղևորի տեղ ունեցող տիեզերանավը նախագծված է բարձրանալու համար 62 մղոն ( 100կմ ), ինչը հնարավորություն կտա ուղևորներին յուրահատուկ դիրքից դիտելու Երկրի մայրամուտը տիեզերական մթության մեջ:
700 մարդ արդեն գրանցվել է այս արտերկրային փորձառության համար՝ կանխավ վճարելով տպավորիչ 250.000$ այս հաճույքի համար:
-Դեռ որքան ենք սպասելու բաց տիեզերք դուրս գալուն։
-Անվտանգության փորձագետները կտեղեկացնեն ինձ, թե երբ է մեզ համար 100 տոկոսով անվտանգ թռչելը, հետո՝ այլ մարդկանց համար, և ես մի կերպ կզսպեմ «Ուզում եմ տիեզերք թռչել» ասելու ցանկությունս։  

Եթե հավատանք այս խոսքերին,  տիեզերքում շրջելու հնարավորությունը սարերի հետևում չէ:



Թարգմանությունը՝ Անահիտ Մարգարյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան


0 մեկնաբանություն:

Post a Comment