«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Wednesday, September 20, 2017
Հետաքրքիր փաստերի շարք
Author:
INTEREST
Label:
Բիգ Բեն,
Դիանա,
Իրինա Ապոյան,
Հետաքրքիր նորություններ,
պանիր,
տիեզերք
Thursday, March 24, 2016
Ֆրանսիական խոհանոց և բաղադրատոմս
Ֆրանսիական խոհանոցը աշխարհում հայտնի է, և շատ օտարերկրացիներ այցելում են այս երկիր` բացահայտելու խոհանոցի համերը: Գյուղատնտեսական մթերքը, ինչպիսին պանիրն է, գինին, միսը և այլն, կարևոր և բացառիկ տեղ է գրավում ֆրանսիական
խոհանոցում: Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատկությունը: Ֆրանսիացիները սիրում են համեղ ուտելիքներ, որոնք ուղեկցվում են լավ գինիներով:
Ֆրանսիան պանիր արտադրող երկրների մեջ, քանակի և բազմազանության առումով, առաջին է: Պանիրը նրանց մշակույթի և առօրյայի մասն է կազմում: Այսօր Ֆրանսիայում պանրի 1200-ից ավել տեսակ կա:
Աշխարհում Ֆրանսիան համարվում է բացառապես պանրի երկիր: Ֆրանսիացիները հույներից հետո երկրորդն են աշխարհում պանրի սպառումով։ Յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան սպառում է 23,7 կգ պանիր: 2001 թվականից մարտի 29-ը պանրի ազգային օրն է:
Author:
INTEREST
Label:
Ադել Միքայելյան,
հանրամատչելի,
պանիր,
ֆրանսերեն


