Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, April 11, 2019

Երաժշտական տարօրինակ գործիքներ



Երգող ծնգացող ծառը
Արվեստի այս գործը կառուցված է զանազան չափերի խողովակներից: Քամին անցնում է խողովակների միջով և ստեղծում ահարկու ձայն: Օրիգինալը հասնում է մինչև երեք մետրի և գտնվում է Անգլիայում՝ Արևելյան Լանչաշիրի հովտում: 2017թվականի մարտին քույր երգող ծնգացող ծառ է կառուցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Աուստինից դուրս՝ Տեխասում:
Monday, May 23, 2016

Արթուր Շահնազարյանի հետ հարցազրույց «Նովոյե վրեմյա»-ում


Աշխարհը զարմացած է և շարունակում է զարմանալ մեր ազգի կամքի ուժով և համախմբվածությամբ. բոլորը մեկի պես կանգնեցին հայրենիքի պաշտպանությանը, ընդ որում՝ ինչպես տեղացիները, այնպես էլ սփյուռքի հայերը: Սահմանում վիճակի սրման պահին նույնիսկ մի կատակ հայտնվեց, իբր թե հայերը լքում են հայրենիքը, երբ ամեն ինչ հանգիստ է և վերադառնում են, երբ վտանգավոր է դառնում: Ռազմական ոգու էստաֆետան վերցրին հայ մարզիկները, որոնք հաղթանակ տարան տարբեր մրցույթներում և բոլորը մեկի պես նվիրեցին իրենց հաղթանակները Արցախում կռվող տղաներին։ Անխոս, մեր ժամանակների հերոսներն են: Փառք նրանց: