Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 28, 2015

Սպանել են ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ, նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայում,-հաղորդում են ռուս պաշտոնյաները:
Անհայտ մի անձ մեքենայից չորս անգամ կրակել է Նեմցովի վրա, երբ նա անցնում էր Կրեմլի մոտի կամրջով,-ասում են ոստիկանները:

Նա մեռավ ժամեր անց այն բանից հետո, երբ քննադատեց Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցության համար Կիրակի օրվա երթը։
Կրեմլը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է սպանությունը: Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով ասում է, որ նախագահ Պուտինն իր «անձնական վերահսկողությունն» է սահմանել սպանության հետաքննությունն իրականացնելու համար։
 «Այն իր վրա «կրում է» պատվիրված սպանության պիտակ»,-ավելացրեց Պեսկովը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է դաժան սպանությունը և կոչ է արել ռուսական կառավարությանը անցկացնել արագ, անաչառ և թափանցիկ հետաքննություն:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դատապարտել է սպանությունը՝ Twitter-ում գրելով. «Ես ցնցված եմ, որ ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովը սպանվել է: Սպանողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Վերջերս տված հարցազրույցում Նեմցովն ասել էր, որ ինքը վախենում է՝ Պուտինը սպանի իրեն, քանի որ ինքը դեմ է Ուկրաինայի պատերազմին:
55-ամյա Նեմցովը 1990-ականներին նախագահ Բորիս Ելցինի կառավարության ժամանակ ծառայել է որպես առաջին փոխվարչապետ:
Նա տնտեական բարեփոխիչի համբավ էր ձեռք բերել, երբ կառավարում էր Ռուսաստանի մեծագույն քաղաքներից մեկում՝ Նիժնի Նովգորոդում:
Ելցինի իրավահաջորդ Պուտինի՝ նրան դուրս հանելու պատճառով այս մտավորականը դարձավ բացահայտ ընդդիմադիր գործիչ:
Վերլուծություն. Սառա Ռեինսֆորդ, BBC-ի Մոսկվայի թղթակից:
Նեմցովի փաստաբանը հաղորդում է, որ վերջին ամիսներին սոցիալական ցանցերով նա ստացել էր մահվան սպառնալիքներ, և հիմա միայն ենթադրություններ կան, թե ինչու էր նա նշանառության տակ: Նա ակնհայտ դեմ էր Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դերին և Ղրիմի բռնակցմանը Ռուսաստանին:
Նա արդեն ծրագրել էր կիրակի օրը կազմակերպել հազվադեպ հանդիպող հասարակական բողոք՝ դեմ լինելով վերոնշյալ երկու բաներին և երկրում աճող տնտեսական ճգնաժամին:
Նրա մահից հետո լրատվամիջոցները ողողված են հարգանքի հոդվածներով այն մարդու հանդեպ, ում ընկերները հիշում են որպես պարկեշտ, ազնիվ և ժողովրդավար:
Նեմցովը սպանվել է ուրբաթ՝ մոտավորապես 23:40, երբ անցնում էր Մոսկվոերտսկի կամուրջը, նրանց ուղեկցում էր մի կին, -հայտարարել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:
-         Նրան սպանել են ատրճանակով՝ սպիտակ մեքենայից, որը դեպքի վայրից փախել է,-Ռուսաստանի Ինտերֆաքս լրատվամիջոցին հաղորդել է ոստիկանությունը:
Ըստ ռուսալեզու լրատվական կայք Meduza-ի «մի քանի հոգի» մեքենայից դուրս են եկել և կրակել նրա վրա:
Նրա քաղաքական կոլեգաներից մեկը՝ համակուսակից Իլկա Յաշինը, հաստատել է, որ Նեմցովը մահացել է:
«Ցավոք, իմ դիմաց հիմա տեսնում եմ Նեմցովի դիակը»,-ասել է նա ռուսական Lenta.ru լրատվականին:
Սպանության վայրում գիշերը ծաղիկներ են դրվել:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

0 մեկնաբանություն:

Post a Comment