Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, March 12, 2017

Կյանքի 19 ոսկե կանոն, որ գործում են միշտ

       
1․ Փոխադարձության կանոնը․
Մինչև ուրիշի սխալները դատելը ուշադրություն դարձրեք ձեզ վրա։ Նա, ով ցեխ է շպրտում ուրիշների վրա, չի կարող մաքուր ձեռքեր ունենալ։


2․ Ցավի կանոնը․
Վիրավորված մարդը ինքն էլ վիրավորում է ուրիշներին։

3․ Վերին ճանապարհի կանոնը․
Մենք անցնում ենք ավելի բարձր մակարդակի, երբ սկսում եք ուրիշներին ավելի լավ վերաբերվել, քան նրանք՝ մեզ։

4․ Բումերանգի կանոնը․
Օգնելով ուրիշներին՝ մենք օգնում ենք ինքներս մեզ։

5․ Մուրճի կանոնը․
Երբեք մի՛ օգտագործեք մուրճը զրուցակցի ճակատին նստած մոծակը սպանելու համար։

6․ Փոխանակման կանոնը․
Ուրիշներին իրենց տեղը դնելու փոխարեն, լավ է մեզ դնենք նրանց տեղը։

7․ Սովորելու կանոնը․
Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք, պոտենցիալ մեզ ինչ-որ բան սովորեցնող է։

8․ Խարիզմի կանոնը․
Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր հետաքրքրվում են իրենցով։

9․ 10 միավորանոցի կանոնը․
Հավատը մարդու լավագույն հատկանիշների հանդեպ հաճախ ստիպում է նրանց ցուցաբերել իրենց լավագույն հատկանիշները։

10․ Իրավիճակի կանոնը․
Երբեք թույլ մի՛ տվեք, որ իրավիճակը ավելի կարևոր լինի, քան փոխհարաբերությունը։

11․ Բոբի կանոնը․
Երբ Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, սովորաբար ամենամեծ խնդիրը հենց Բոբն է։

12․ Հասանելիության կանոնը․
Մեզ հետ շփվելու հեշտությունը օգնում է ուրիշներին՝ ազատ լինելու մեզ հետ։

13․ Խրամատի կանոնը․
Երբ պատրաստվում ես ճակատամարտի, այնպիսի խրամատ փորիր քեզ համար, որ ընկերդ էլ տեղավորվի։

14․ Հողագործության կանոնը․
Բոլոր փոխհարաբերությունները հնարավոր է և պետք է մշակել։

15․ 101 տոկոսի կանոնը․
Գտնել 1 տոկոս, որի հետ համաձայն ենք, և դրան ուղղել մեր 100 տոկոս ջանքերը։

16․ Համբերատարության կանոնը․
Ուրիշների հետ ճամփորդելը միշտ ավելի ժամանակատար է, քան մենակ ճամփորդելը։ Ուզում ես հեռու գնալ՝ միասին գնացեք, ուզում ես արագ գնալ՝ մենակ գնա։

17․ Մեդալի երկու կողմերի կանոնը․
Փոխհարաբերությունների իսկական փորձությունը ոչ միայն այն է, թե որքան հավատարիմ ենք մենք մեր ընկերներին, երբ նրանք ձախողվում են, այլ նաև այն, թե որքան ենք մենք ուրախանում նրանց հաջողության համար։

18․ Համակրանքի կանոնը․
Այլ հավասար պայմաններում մարդը ձգտում է աշխատել նրա հետ, ով իրեն դուր է գալիս․ այլ անհավասար պայմաններում նա, մեկ է, կանի նույն ընտրությունը։

19․ Համագործակցության կանոնը․
Համատեղ աշխատանքը բարձրացնում է համատեղ հաղթանակի հավանականությունը։

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի


0 մեկնաբանություն:

Post a Comment