Շատ մարդիկ, մահվան վախից դրդված, թույլ են տալիս, որ կյանքի էներգիան վաղաժամ սպառվի, իսկ շահույթը անկում ապրի: Ազատվելով մահվան վախից՝ այդ մարդիկ իրոք կարող էին մեծացնել իրենց նվաճումների թիվը կյանքի դաշտում:
- Մարդն այնքանով է մարդ, որքանով կարողանում է հաղթահարել վախը։ Թոմաս Կառլեյլ- բրիտանացի գրող
- Միայն փոխադարձ վախն է համագործակցությունը ապահով դարձնում Ֆուկիդիդ-հին հունական պատմաբան
- Կան մարդիկ, որոնց հարստությունը միայն այն կորցնելու վախ է բերում, ուրիշ ոչինչ։ Անտուան դե Ռիվառոլ-ֆրանսիացի գրող
- Ցածր ու անարժան զանցանքի առաջ վախը հենց քաջությունն է: Բենջամին Ջոնսոն- անգլիացի գրող-դրամատուրգ
- Ամոթը վախն է մարդկանց առաջ, խիղճը` Աստծո առաջ: Սեմյուել Ջոնսոն- անգիացի գրական քննադատ
- Հայրենիքի հանդեպ սերը, նախատինքի վախն ու ամոթը հզոր միջոցներ են բազմաթիվ հանցագործություներ կանխելու համար: Եկատերինա II
- Մահվան պահին Էգոիզմը լրիվ կործանվում է: Այստեղից էլ՝ վախը մահից: Արթուր Շոպենհաուեր-գերմանացի փիլիսոփա
- Ով ճանաչել է ամբողջական, հագեցած կյանքը, չի վախենում մահից: Վախը մահվան նկատմամբ փաստում է չկայացած կյանքի մասին: Ֆրանց Կաֆկա-ավստրիացի գրող
- Վախը ստիպում է մարդկանց միտք անել: Արիստոտել-հին հույն փիլիսոփա
- Լավ է ահավոր ավարտ, քան չավարտվող վախ: Իոհան Ֆրիդրիխ Շիլլեր-գերմանացի պոետ-դրամատուրգ
- Շատերը հրաժարվում են ազատությունից, որովհետև վախենում են։ Սալլյուստիուս- հռոմեացի պատմաբան
- Մարդկանց դրդելու երկու լծակ կա` վախ և անձնական շահ: Նապոլեոն I
- Շտապողականությունից հեռու չէ նաև վախը, այն դեպքում, երբ դանդաղկոտությունն ավելի մոտ է իրական կայունությանը։ Տացիտուս- հռոմեացի պատմաբան
- Մենք երբեք բանակցություններ չենք վարի վախից դրդված և երբեք չենք վախենա բանակցություններից։ Ջոն Քենեդի-ԱՄՆ 35-րդ նախագահ 1961-1963
- Քաջությունը հատուկ տեսակի գիտելիք է՝ ինչպես վախենալ նրանից, ինչից պետք է վախենալ, և ինչպես չվախենալ նրանից, ինչից պետք չէ վախենալ։ Դավիդ Բեն Գուրիոն-Իսրայելի 1-ին վարչապետ
- Դժբախտության մեջ կրկին գտնում ես այն խաղաղությունը, որը տարել էր վախը դժբախտությունից առաջ։ Մարիա Էբներ Էշենբախ-ավստրիացի գրող
- Քաղաքականության մեջ այն, ինչ սկսվում է վախով, սովորաբար ավարտվում է խելագարությամբ։ Սեմյուել Թեյլոր Քոլրիջ-անգլիացի գրող
- Սնահավատ մարդիկ հասարակությունում նույնն են, ինչ բանակում վախկոտները. նրանք խուճապային վախեր ունեն և դրանցով վարակում են մյուսներին։ Վոլտեր-ֆրանսիացի փիլիսոփա
- Միակ բանը, ինչից պետք է վախենալ մոլորակի վրա, մարդն է։ Կառլ Գուստավ Յունգ-շվեյցարացի հոգեբան
- Վախը սեփական բացառիկության հիվանդագին գիտակցումն է։ Կոռնեյ Չուկովսկի-խորհրդային ռուս գրող
- Վախը բոլորովին էլ վտանգի մեջ չէ, այն հենց մեր մեջ է: Ստենդալ-ֆրանսիացի գրող
- Տխրությունն ու վախը արձագանքներ են ժամանակին: Մելամաղձությունն ու սարսափը արձագանք են հավերժությանը: Տխրությունն ու վախը ուղղված են դեպի ներքև, մելամաղձությունն ու սարսափը՝ դեպի երկնքին: Սերգեյ Դովլատով-ռուս գրող ու լրագրող
- Վախը գիտակցության օգնությունից զրկած լինելն է, ուրիշ ոչինչ: Աստվածաշունչ
Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment