Մեր՝ «ոչ» ասելում դժվարանալու գլխավոր պատճառը մարդկային հասարակ
ցանկություն է, որ բոլորը մեզ լավ վերաբերվեն, հարգեն և սիրեն:
Ֆրեյդը ենթադրում է, որ մեր խնդիրենրի պատճառները ծագում են
մանկությունից: Շատ ծնողներ բավականին խիստ են վերաբերվում իրենց երեխաների հետ:
Արժանապատիվ մարդ դաստիարակելու ցանկությունը տանում է նրան,
որ մեծահասակները մոռանում են քնքուշ բառեր ասել, երբեք չեն գովում իրենց
երեխաներին, վախենում են արտահայտել իրենց զգացմունքերը:
Դրա փոխարեն նրանք լռում են, որ իրենց երեխաները նրբիկ ու
երես առած չմեծանան: Դրա համար էլմեծանալով մարդը փորձում է լսել
շրջապատողների իրեն խրախուսող կարծիքը:
Բայց այսպիսի ջանքը թանկ արժե, քանի որ հանգեցնում է մարդու՝
իր ընդունակությունների նկատմամբ հավատի լրիվ կորստի և, ցավոք, ինքնագնահատականի անկման:
Եվս մեկ գործոն կա՝ միայնակ մնալու, խմբում չընդունվելու վախը:
Մարդն այնքան կարիք ունի ուրիշների հետ շփվելու, որ չի կարող
հասարակությունից դուրս լինել: Դրա համար էլ այս բոլորը միասին մարդուն ստիպում են
սիրաշահել շրջապատողներին, ինչը արդյունքում բերում է նրան, որ մարդուն սկսում են օգտագործել:
Վերացնելու համար ցածր ինքնագնահատականի խնդիրը ստիպված ենք
ակտիվ աշխատելու:
Կարելի է հաճախել դասընթցների, որոնք օգնում են ավելի ինքնավստահ
դառնալու: Գումարի և ժամանակի պակասի դեպքում կարելի է ինքնուրույն զբաղվել խնդրի
լուծմամբ:
Հետևեք մեր խորհուրդներին. գուցե դրանք օգնեն ձեզ:
Այսպես, սկզբի համար թղթի վրա գրեք ձեր ուժեղ (դրական)
կողմերը: Մի սահմանափակվեք քիչ քանակով. դրանք պետք է առնվազն 15-ը լինեն:
Հոգեբանները վաղուց նկատել են, որ մարդկանց մեծ մասը նշում է
իր թերությունները: Դրա համար էլ ձևավորված ցանկը կախեք ամենաերևացող տեղում ու
սկսեք կենտրոնանալ բնավորության դրական գծերի վրա:
Գտեք հոգուն հարազատ զբաղմունք, որը կօգնի ձեզ միշտ դրական
տրամադրություն ունենալու։
Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment