Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, March 31, 2017

25 շատ սրամիտ արտահայտություն մահվան մասին



Ոմանք, չգիտես ինչու, կարծում են, թե մահվան շուրջ կատակել չի կարելի։ Բայց հարցնող լինի՝ մեռած կա՞ն։ Հենց այդ է։ Ի՞նչ են նրանք հասկանում մահից։ Դրա համար էլ MAXIM-ն ընտրել է քեզ համար մահվան մասին ամենազվարճալի ասույթները մեծերի շուրթերից։ Նրանցից ոմանք, ի դեպ, արդեն մահացել են և լավ էլ կարողացել են։




  1. Ես չեմ վախենում մահանալուց: Ես ուղղակի չեմ ուզում դրան ներկա լինել: Վուդի Ալեն
  2. Այո, մարդը մահկանացու է, սակայն դա խնդրի մի մասն է միայն: Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի մահկանացու է: Միխաիլ Բուլգակով
  3. Թաղման ժամանակ բոլորին ամենաշատը հանգուցյալն է խանգարում, բայց առանց նրա էլ գործը բարդանում է: Արկադի Դավիդովիչ
  4. Հենց այսօր մեռնելը սարսափելի է, իսկ «օրերից մի օր»-ը` ոչինչ: Վլադիմիր Դալ
  5. Այս լույս աշխարհից մյուսը գնալիս չմոռանաս լույսն անջատել: Վիկտոր Կովալ
  6. Միայն հանգուցյալները կարող են մահվան մասին խոսել բանիմացաբար: Լեշեկ Կումոռ
  7. Մահը կյանքի վերջում է միայն նրա համար, որ ավելի հարմար լինի պատրաստություն տեսնելը: Կոզմա Պուտկով
  8. Մի մարդու մահը մահ է, միլիոնավոր մարդկանց մահը` վիճակագրություն: Էրիխ Մարիա Ռեմարկ
  9. Մահը իհարկե մեծ դժբախտություն է, բայց այնուամենայնիվ ոչ այնքան, եթե համեմատելու լինենք անմահության հետ: Թոմ Սթոպպարդ
  10. Վերջիվերջո, ի՞նչ է մահը: Մահը, թանկագի՛ն ընկերներ, ամենահետաքրքիր փորձությունն է, որ հանդիպում է մեզ կյանքում: Արկադի Ստրուգատսկի Հետաքրքրական է, որ նմանատիպ բան հանդիպել է նաև Ռոուլիգի “Հարրի Փոթթերի” մասին գրքում:
  11. Այն մարդու բախտն է բերում, ով հաջողում է այս աշխարհից կենդանի գնալ: Ուիլյամ Կլոդ Ֆիլբզ
  12. Մարդը մահանում է այն ժամանակ, երբ դադարում է փոխվելուց, իսկ թաղման արարողությունը ընդամենը ծես է: Հենրի Ֆորդ
  13. Մարդը մեռնում է միայն մեկ անգամ: Իսկ եթե շուտ է մեռել, ուրեմն մի քիչ ավելի երկար է մեռած մնալու: Այսքան բան: Մարիուշ Շիգել
  14. Մահը մեն ու մենակ վատ դաստիարակության արդյունք է: Ումբերտո Էկո
  15. Մահվանը պատրաստ լինելը բարեկրթություն է: Վալերիա Նովոդվորսկայա
  16. Ես սովորել եմ մահվանը վերաբերվել ինչպես հին պարտքի, որը վաղ թե ուշ պետք է վերադարձնել: Ալբերտ Էյնշտեյն
  17. Մահը կյանքը դարձնում է ճակատագիր։ Անդրե Մորուա
  18. Ես չէի ցանկանա հանկարծամահ լինել: Դա նույնն է, ինչ հեռանալը ռեստորանից առանց վճարելու: Իննոկենտիյ Աննենսկի
  19. Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Շատ էլ լավ գիտեք՝ սա ով է ասել:
  20. Եթե դուք չգնաք մարդկանց թաղումներին, նրանք էլ ձերին չեն գա: Կլարենս Դեյ
  21. Անմահության մասին երազում են միլիոնավոր մարդիկ, հենց նույն մարդիկ, ովքեր տառապում են մտքից, թե ինչով զբաղվեն աձրևոտ կիրակի երեկոյին: Սյուզե Էրց
  22. Եթե հավատանք սոցիոլոգներին, մարդու ամենամեծ վախը հրապարակային ելույթ ունենալն է: Դրան հաջորդողը մահվան վախն է: Այստեղից հետևություն, որ եթե մասնակցում ես թաղման արարողությանը, ավելի լավ է դագաղի մեջ պառկած լինես, քան խոսես դրա կողքին կանգնած: Ջերրի Սայնֆիլդ
  23. Ոչ ոք չգիտի, թե մարդը երբ պիտի մեռներ: Ուրեմն ինչո՞ւ են ասում «Նա կյանքց վաղաժամ հեռացավ»: Ջորջ Կառլին
  24. Հորեղբայրս եզակի բանսարկու էր: Նա նույնիսկ իր տապանաքարի վրա գրել է. «Ի՞նչ ես աչքերդ չռել»: Մարգարետ Սմիտ
  25. Մահվան աշակերտ - Տատիկս ասում էր, որ մահը քնելու նման մի բան է:Մահ – Այս թեմայով ոչինչ ասել չեմ կարող.ո՛չ մեկն եմ փորձել, ո՛չ մյուսը: Տերրի Պռաչետտ։

Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment