Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, May 22, 2015

Փայտոջիլները սննդի նոր տեսակ են

Ամերիկացիները ակամա սովորել են փայտոջիլներ ուտել, այնինչ աշխարհում երկու միլիարդից ավելի է այն մարդկանց թիվը, որոնց համար փայտոջիլներն ու միջատները կազմում են դիետայի նորմալ մաս: Օրինակ` տապակած թրթուրը շատ տարածված է Տանզանիայում, շատ մարդիկ Մեքսիկայում վայելում են կծու մորեխներ, որոշ վայրերում էլ` ճռճռան ու ջրային հսկա փայտոջիլներ:

ԱՄՆ-ում այս բիզնեսը այլևս օրինական է. այժմ ամերիկյան Օրեգոն նահանգում, «Ալյուրե ծղրիդներ» (“Cricket Flours”) անունով մի ձեռնարկություն, սննդի նման վաճառում է միջատներ: Ձեռնարկության հիմնադիր Չարլզ Վիլսոնը սկսեց հետաքրքվել ծղրիդներով, այն ժամանակ, երբ պարզեց, որ չի կարող սնվել սովորական սնունդով: Նրան անհրաժեշտ էր պրոտեիններով հարուստ սնունդ, որպեսզի կարողանա մկանուտ լինել:
-Այսպիսով, ես սկսեցի փնտրել պրոտեինների այլընտրանքային աղբյուրները և սննդի նոր բաղադրիչներ, և կանգ առա ալյուրով ծղրիդների վրա,- ասում է Վիրսոնը:
Վիրսոնի կարծիքով ծղրիդները կարող են լինել ավելին, քան պրոտեինների աղբյուրն է. նա նկատի ունի զարգացող բիզնեսի հնարավորությունները: Այդ ընթացքում Վիլսոնը սովորոել է Օրեգոնի իրավաբանության քլոեջում, և խորհրդակցել է բիզնեսի քոլեջում սովորող Օմար Էլիսի հետ, ով, սակայն, համամիտ չէ Վիլսոնի տեսակետի հետ: Ըստ Էլիսի պրոտեինների առկայության մասին տեղեկատվությունը միֆ է, և անգամ կարող է մարդկային օրգանիզմի վրա շատ վատ անդրադառնալ: Նա կարծում է՝ այս նախաձեռնությունը կձախողվի:
Այս խոսքերից առաջ Վիլսոնը համոզեց իր ընկերոջը դառնալ հիմադիր և գործադիր տնօրեն: Վերջերս Օրեգոնում կայացած կոնֆերանսում պրն. Էլիսը մարդկանց բաժանել է ծղրիդների անվճար նմուշներ:
-Ինչո՞ւ ծղրիդներ. որովհետև դրանք շատ կայուն են: Նրանք տասն անգամ պակաս սնունդ և վեց անգամ պակաս ջուր են պահանջում, փոխարենը տալիս են այնքան վիտամին, որքան տալիս է տավարի միսը: Դա պարունակում է ավելի շատ երկաթ, քան սպանախը և ավելի շատ կալցիում, քան կաթը: Դա ուղղակի հրաշալի է: Չարլզ Վիլսոնը և Օմար Էլիֆը որդեգրել են դիետայի մեծ կուրս` օգտագործելով մանրացված ծղրիդներ: Ձեռներեցները վաճառում են այլուրով, շոկոլադով և աղացած ծղրիդներ: Չարլզ Վիլսոնը ասում է, որ ծղրիդները հատուկ համ չունեն, դրանք նման են փոքր ընկույզների: Կոնֆերանսի մասնակից երկու հոգի արդեն ներգրավել են ծղրիդներն իրենց նախաճաշում:
-Դա կարող է մի քիչ անհանգստություն պատճառել բուսակերներին, սակայն ընդհանուր առմամբ այսօր դժվար է գտնել պրոտեիններով այսքան հարուստ սնուդ: Նախկինում ես սա երբեք չէի անի, բայց հաստատ պետք է մտածել ապագայի մասին,- ասել է նրանցից մեկը:
Պրն. Էլիսը ասում է, որ արդեն տասը հազար ծղրիդներ դարձել են “Cricket Flours”-ի համար ռեսուրս: Մյուս կողմից՝ օգտագործելով ծղրիդների միսը, մենք կորցնում ենք մեծ թվով ծղրիդներ:

Թարգմանությունը՝ Մերի Թելունցի

Աղբյուրը` Thevoice of America

0 մեկնաբանություն:

Post a Comment