Այսպիսով, ավարտվեց «Թարգմանի՛ր» բլոգի հայտարարած թարգմանությունների
մրցույթի հայտերի ընդունումը: Արդյունքում ունեցանք 26 հայտ.
Գիտահանրամատչելի թարգմանություն-12 հայտ
Գեղարվեստական թարգմանություն-9 հայտ
Նորությունների շարք-2 հայտ
Ֆիլմի թարգմանություն-3 հայտ
Ֆեյսբուքյան էջի տարածումների շնորհիվ, ունենք ոչ կրթահամալիրյան 4 հայտ տարբեր հաստատություններից:
Դե ինչ, ժյուրին արդեն սկսել է ընթերցել և գնահատել ձեր թարգմանությունները:
Արդյունքները կամփոփվեն Թարգմանական ստուգատեսի ամփոփման ժամանակ՝ հունիսի 19-ին:
Իսկ այն անհատները կամ կազմակերպությունները, ովքեր կցանկանան խրախուսել մրցույթի մասնակիցներին և հաղթողներին, կարող են դիմել մեզ մեր Ֆեյսբուքյան էջի միջոցով կամ կապվել էլ. հասցեով:
Շնորհակալություն
մասնակցության և միգուցե աջակցության համար:
0 մեկնաբանություն:
Post a Comment