Միացյալ Թագավորության
քննական կենտրոնի ղեկավարը ասել է, որ անխուսափելիորեն ուսանողներին մի օր թույլ կտրվի
քննությունների ընթացքում ինտերնետ օգտագործել:
OCR-ի գործադիր
տնօրեն, Միացյալ Թագավորությունում նախաքոլեջային տարիքի երեխաների որակավորման մասնագետ
Մարկ Դեյվը BBC Radio 4 news-ի հաղորդման ժամանակ արեց իր նկատառումները:
«Քննությունները
ուսանողների սովորածը գնահատելու համար են,- ասել է Դեյվը: -Մենք տեսնում ենք, որ սովորողներն
օգտագործում են որոնողական համակարգերը ավելի շատ այն ժամանակ, երբ սովորում են, և
քննությունները նույնպես աշխատանք ձեռք բերելու կամ ապագա կրթությանը պատրաստվելու
համար են: Դեռևս հարկավոր են որոշ ուսումնասիրություններ»։
Դեյվն ասաց, որ
քննությունները պետք է ցույց տան, թե ինչպես են սովորողներն իրական աշխարհում սովորում,
ու կա մի փոքրիկ հարց. սովորողներն օգտագործում են Google-ը, Wikipedia-ն, և հավաքում իրենց ուսումնասիրություններին վերաբերվող
փաստերը:
Առհասարակ, Դեյվի
գնահատականները չէին վերաբերում հիմնական մտահոգություններին, թե եթե սովորողներին
քննությունների ժամանակ հնարավորություն ենք տալիս օգտագործելու ինտերնետ, նրանք ոչինչ
չեն սովորում: Քանի որ կրթական հաստատությունների մեծ մասը թույլ չեն տալիս բերել դասագրքեր,
ենթադրելի է, որ քննությունները սովորածը ցույց տալու համար են:
Բայց երբ մի քիչ
խորանում ես մեկնաբանությունների մեջ, թվում է՝ Դեյվն իրականում քարոզում է դրա օգտագործումը
որոշ քննությունների ժամանակ: Այսպիսով՝ եթե քննությունների նպատակն է ստուգել, թե
որքանով են ուսանողները հիշում Անգլիայի Հենրի VIII-ի կանանց թիվը, ապա չեն թույլատրի
օգտագործել ինտերնետ: Նա նաև նշեց,որ քննությունների հարցերը կարող են տարբեր ձևով
կազմված լինել` ի նկատիունենալով Googl-ը։
«Երբ հարցեր ես
տալիս՝ իմանալով, որ պատասխանելու համար թույլատրվելու է ինտերնետից օգտվել, դու տալիս
ես այլ, ուրիշ հարցեր,-շարունակել է Դեյվը:-Այս հարցերն արդեն մեկնաբանելու, քննարկելու,
կիրառելու մասին են»:
Չնայած՝ նա չի
կարծում, որ ինտերնետը քննությունների մեջ կօգտագործվի մոտակա ժամանակներում, բայց
այն մի օր անխուսափելի կլինի:
Իրական կրթության քարոզիչները
(CRE), Մեծ Բրիտանիայի՝ կրթության մեջ բարձրագույն ստանդարտ պահանջող խումբը Դեյվի
մեկնաբանությունն «անհեթեթություն» է համարել:
«Ոչ ոք մտադիր
չէ առանձնապես վստահել մի քննության, որը հանձնվել է googl-ում որոնումների միջոցով»,-ասել
է խմբի նախագահ Քրիս ՄկԳովերնը:
Նախադեպը.
Իհարկե, որոշ
քննությունների ժամանակ արդեն թույլատրում են որոշ տեսակի համակարգիչներ օգտագործել։
Նրանք, ովքեր սովորում են մաթեմատիկա կամ գիտական դասընթացներ, կիմանան, որ սովորաբար
թույլ տալիս են բերել հաշվիչներ՝ հաշվելու մեծ թվեր, թույլ տալով սովորողին կենտրոնանալու,
հասկանալու, թե ինչ հավասարում պետք է օգտագործի ու ինչպես կիրառելու իր գիտելիքները:
Կարո՞ղ է այս ոգին տեղափոխվել այլ հարթակներ, ուր Ինտերնետը «թեթևացնում է» այդ ծանր
բեռը, և սովորողը ամեն ինչ միացնում է իրար ու կիրառում իր նախնական հմտությունները:
Իրականում, արդեն
կան բավական շատ նախադեպեր, երբ սովորողներին թույլատրված է լիարժեք օգտվել ինտերնետից:
Դեռ 2009-ին 14 դանիական դպրոցներ, որպես պիլոտային նախագծի մի մաս, թույլատրեցին իրենց
սովորողներին օգտագործել ինտերնետ քննությունների ժամանակ: Դանիերեն լեզվի քննության
ժամանակ հանձնարարությունները այնպես էին կազմված, որ հնարավոր լիներ օգտագործել ինտերնետային
ռեսուրսներ:
Սովորական դասարան Միջին դպրոցում Լուսանկարը՝ Գոհար Եղոյանի |
Հ.Գ. Իմ կողմից.
Այս հոդվածը թարգմանելիս ակամա համեմատում էի մեր կրթահամալիրի կրթական համակարգը
ներկայացվածի
հետ:
Այնքա՛ն
նման
էր:
Օրինակ
կարող
եմ
բերել
հայոց
լեզու
և
գրականություն
առարկայից:
Բնականաբար,
լինում
են
հարցեր,
որոնք
զուտ
իմացական
են,
այսինքն`
հնարավոր
է
դրանց
պատասխանը
գտնել
ինտերնետում,
բայց
այդ
հարցերը
գնահատվում
են
շատ
ցածր
և
ամբողջ
գնահատականի
մեջ
շատ
փոքր
դեր
ունեն:
Իհարկե,
առավելությունը
տրվում
է
այն
հարցերին,
որոնց
մենք
պատասխանում
ենք
միայն
մեր
շնորհիվ.
գրում
ենք
մեր
մտքերը,
վերլուծությունները:
Առհասարակ,
ինտերնետից
օգտվել,
դեռ
չի
նշանակում
կարդալ
որևէ
բան
և
այն
պատճենել,
տեղադրել՝
որպես
քո
աշխատանք:
Ցանկացած
վերլուծական
աշխատանք
անելու
համար
հարկավոր
է
նյութ,
ինչն
էլ
ամենաշատն
է
ինտերնետում:
Երբ
մարդուն
թույլ
ես
տալիս
օգտվել
ինտերնետից,
դու
միաժամանակ
նաև
հնարավորություն
ես
տալիս
նրան
սովորել
ավելին,
քան
նրա
ուսուցիչն
էր
նախատեսել,
թույլ
ես
տալիս
զարգանալ:
Իմ
փորձից
կարող
եմ
ասել,
որ
երբ
կարդում
եմ
որևէ
հոդված,
հանկարծ
վերջում
մի
հարց
է
առաջանում,
փնտրում
եմ google-ում,
գտնում
համապատասխան
նյութ,
կարդում,
էլի
հարց
է
առաջանում,
էլի
եմ
փնտրում,
գտնում
և
այդպես
շարունակ:
Այսինքն`
ինտերնետը
հնարավորություն
է
տալիս
տարածվելու,
ընդայնվելու
և
ամենակարևորը`
դուրս
գալու
տարատեսակ
անպիտան
սահմաններից:
0 մեկնաբանություն:
Post a Comment