Երգի բովանդակությունը կտրուկ հակադրվում էր դաշինքի քաղաքականությանը, իսկ նախարարների
ձայնային
տվյալները,
ըստ
սոցիալական
ցանցի
օգտատերերի,
թույլ
են
տալիս
միայն
ցանկանալ
լավագույնը:
ՄՈՍԿՎԱ, մայիսի 14– РИА Новости:
Թվիթերի օգտատերերը ծաղրել են ՆԱՏՕ-ի նախարարների՝
Մայքլ
Ջեքսոնի
We Are the World (Մենք ենք աշխարհը)
կատարումը:
Ծաղրի հիմնական առարկան դաշինքի պաշտոնատար անձանց ձայնային տվյալներն էին, թեև երգի բովանդակության և քաղաքական
միավորման
հակասությունը
հրավիրեց
հեռուստադիտողների
ուշադրությունը
տեսանյութի
վրա:
Միք Քոլինսի տեսանկյունից, երգը դարձել է «բարոյական ցինիզմի» և «երաժշտական խոշտանգումների» հիանալի օրինակ:
«Երգիծանքը մեռած է», - ասել է Կառլ Շարոն:
Տեո Լեգետտոն ենթադրել է, որ նախարարների երգչախումբը «…զանգվածային ոչնչացման
նոր
զենք
է»:
Ըստ որոշ օգտատերերի, նոր կատարողներին կսազեր այլ հայտնի
երաժշտության
բառեր:
Օրինակ`
Royal Colonial Boy «Մենք աբսուրդ ենք: Մենք անտարբեր ենք: Մենք շփոթված ենք, ուր ենք, գրողը տանի, մենք գնում»:
Ըստ Նինա Բիզանտինայի՝ գագաթնաժողովին պետք է երգել
անօդաչու
ինքնաթիռների
մասին
կամ
էլ
«մենք
ռմբակոծում
ենք
երեխաներին»:
ՆԱՏՕ-ի՝ Իրաքի, Լիբանանի և ուրիշ վայրերի վրա «արյունալի հարձակումից» հետո
«ճանաչողական
դիսոնանս»
է
առաջացնում,-
կարծում
է
Դեոն:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների՝ «Մենք ենք աշխարհը» երգի երգեցողությունը հասկանալի է դարձնում
վերջին
օրերի
պատերազմները,
ծաղրում
է
Դան
Ջ
Լիոյդը:
«Իրենց իսկ օգտի համար, ես հույս ունեմ, որ նրանք խմած են եղել` ոչ սթափ վիճակում: Շատ խիստ», - ասում է Դավիթ Ջ Լինչը:
Ամերիկացի լրագրող Մեթյու Լին կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրախ էր շուտ հեռանալու և դաշինքի «ուժը փորձարկող» երաժշտական կարոտումը չլսելու համար:
Այն պահը, երբ ՆԱՏՕ նախարարները երգում են «We are the world», ապագա
պատմաբանները
կարող
են
համարել
«Արևմուտքի՝
որպես
լուրջ
ուժի
ավարտը»,-
ասել
է
Ջեք
Հենեմենը:
Որոշ ԶԼՄ-ներ լիովին համաձայն են սոցիալական ցանցերի օգտատերերի հետ: Այնպես որ, ամերիկյան Business Insider- ի հրատարակությունը
անվանում է նախարարների երգչախումբը «ամենաամոթալի» իրադարձությունը
ռազմական
դաշինքի
պատմության
մեջ:
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների
հանդիպումը
անց
է
կացվել
թուրքական
Անթալիայում:
Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru
0 մեկնաբանություն:
Post a Comment