Թարգմանական մրցույթի մասնակից թարգմանություն
(Մրցույթային)
Ապրիլի 27-ին Շառլ Ազնավուրի՝ Paris Match-ին տված հարցազրույցից մի հատված.
-Ապրիլի
24-ին Հայոց ցեղասպանության հարյուամյա տարելիցն էր. լինելով ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ի՞նչ եք զգում:
-Ես չեմ սիրում խոսել հուզական կողմի մասին: Իմ աչքին արցունք երբեք չի եղել: Նրանք, ովքեր նվնվում են, ոչինչ չեն ունենում: Միգուցե ես լաց լինեմ այն օրը, երբ Թուրքիան ճանաչի մեր իրավունքը: Հաճելի էր տեսնել, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ և պետություննրի ղեկավարներ միասնական էին: Նպատակն այն է, որ խոսվի ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլև ցեղասպանության մասին՝ առհասրակ:
-Ի՞նչ կասեք Էրդողանի հայտարարության մասին, թե իրենք «ցեղասպանության ստվեր կամ հետք չեն կրում»:
-Ամոթ է, որ նա այդքան վատ հիշողություն ունի: Թուրք ժողովուրդը քաջատեղյակ է: Բարեբախտաբար, ավելի ու ավելի են շատանում թուրքերը, ովքեր բացահայտել են իրենց հայկական ծագումը և չեն վախենում խոսել այդ մասին: Մի մոռացեք ցեղասպանության առանցքային պատճառներից մեկը՝ ոչնչացնել հանուն կողոպուտի: Նանք հարստություն էին փնտրում, հայերի գույքն ու դրամը: Նրանք հարստացան և ապա կարևոր պաշտոններ զբաղեցրին Թուրքիայում: Թուրքիայի ներկայիս կառավարությունը այդ մարդկանց հետնորդն է: Էրդողանը պետք է փորձի ճիշտ վարվել հիմա: Համենայն դեպս, այն օրվանից սկսած, երբ հայերն այլևս քիչ էին Թուրքիայում, այնտեղ ոչինչ տեղի չի ունեցել: Ցույց տվեք ինձ գեթ մեկ համաշխարհային գրողի, ռեժիսոի, երաժիշտի, դերասանի, երգչի, քանդակագործի կամ նկարիչի … թուրքերը ոչինչ չունեն: Ոչնչացնելով հայկական մշակույթը՝ նրանք սպանեցին Թուրքիայի մշակույթը:
Թարգմանությունը՝ դեռևս ոչ Սեբաստացի Աիդա Մարտիրոսյանի
Աղբյուրը՝ http://www.parismatch.com
0 մեկնաբանություն:
Post a Comment