Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, May 26, 2015

Հայտերի ընդունումն ավարտվել է

Այսպիսով, ավարտվեց «Թարգմանի՛ր» բլոգի հայտարարած թարգմանությունների մրցույթի հայտերի ընդունումը: Արդյունքում ունեցանք 26 հայտ.
Գիտահանրամատչելի թարգմանություն-12 հայտ
Գեղարվեստական թարգմանություն-9 հայտ
Նորությունների շարք-2 հայտ
Ֆիլմի թարգմանություն-3 հայտ
Ֆեյսբուքյան էջի տարածումների շնորհիվ, ունենք ոչ կրթահամալիրյան 4 հայտ տարբեր հաստատություններից:
Friday, May 22, 2015

Փայտոջիլները սննդի նոր տեսակ են

Ամերիկացիները ակամա սովորել են փայտոջիլներ ուտել, այնինչ աշխարհում երկու միլիարդից ավելի է այն մարդկանց թիվը, որոնց համար փայտոջիլներն ու միջատները կազմում են դիետայի նորմալ մաս: Օրինակ` տապակած թրթուրը շատ տարածված է Տանզանիայում, շատ մարդիկ Մեքսիկայում վայելում են կծու մորեխներ, որոշ վայրերում էլ` ճռճռան ու ջրային հսկա փայտոջիլներ:
Thursday, May 7, 2015

Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործել Google

Միացյալ Թագավորության քննական կենտրոնի ղեկավարը ասել է, որ անխուսափելիորեն ուսանողներին մի օր թույլ կտրվի քննությունների ընթացքում ինտերնետ օգտագործել:
OCR-ի գործադիր տնօրեն, Միացյալ Թագավորությունում նախաքոլեջային տարիքի երեխաների որակավորման մասնագետ Մարկ Դեյվը BBC Radio 4 news-ի հաղորդման ժամանակ արեց իր նկատառումները:
Tuesday, May 5, 2015

Առատ էներգիա. երախտագիտության սուրբ օրենքը

«Աշխարհը հայելի է, այն յուրաքանչյուրին վերադարձնում է իր պատկերը»:
Արդյո՞ք մենք կարողանում ենք երախտապարտ լինել: Խոսքն ուղղակի «շնորհակալություն» ասելու մասին չէ, երբ մեզ լավություն են անում, չնայած ոմանց համար դա ևս կարող է առաջընթացի մի քայլ լինել։
Sunday, May 3, 2015

Ահա, թե ինչպիսին են թռչունները

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ թռչուններ ավելի խելացի են, քան մասնագետները կարծում էին: Գիտնականները ասում են, որ թռչունները ունեն մի շարք կարողություններ, այդ թվում՝ հաղորդակցական և ուրիշ կարգի հիշողություններ: Որոշ անսովոր դեպքերում նրանց կարողությունները նույնիսկ ավելի լավն են, քան մարդկանց նույն կարողությունը:
Monday, April 27, 2015

Ճապոնիան մտադիր է 2018-ին Լուսին այցելել

Ճապոնիայի տիեզերական գործակալությունը այս շաբաթ հայտարարել է, որ երկիրը 2018 թվականին լուսնի վրա կտեղադրի անօդաչու թռչող սարքեր՝ միանալով ազգերի այն էլիտար խմբին, որոնք ուսումնասիրել են Երկրի արբանյակը:
Ճապոնիայի Աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը(JAXA) փորձագետների վահանակն է հրապարակել, որում ներառված են անդամներ Կրթության, Մշակույթի, Սպորտի, Գիտության և Տեխնոլոգիաների նախարարություններից:
Thursday, April 23, 2015

Ինչպես է աղմկում քնած ուղեղը

Մեր ուղեղը, հիշելով, թե ինչ է պատահել մեզ հետ անցյալում, աշխատում է, նույնիսկ երբ մենք քնում ենք: Չնայած, թե ինչպիսի դեր ունեն այդ պասիվ և անգիտակից հիշողությունները ուղեղի համար, մենք չենք կարող ասել:
Մարդու ուղեղի աշխատանքը կարելի է նկարագրել  «ցանցային» տերմինով. յուրաքանչյուր խնդրի համար` լինի դա մաթեմատիկական հավասրում թե աշխատանքային օրվա պլանավորում, գոյություն ունեն մի շարք նյարդային կլաստերներ (կուտակումներ), որոնք միավորվում են նեյրոնային լարերով:
Saturday, April 18, 2015

Թուրքական լիրայի գինը կտրուկ նվազել է դոլարի նկատմամբ

Անկարա, 15 ապրիլ: Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալներով թուրքական ազգային արժույթը` լիրան, այս շաբաթ արդեն երկրորդ անգամ գրանցել է պատմական մինիմում փոխարժեք` հասնելով մեկ դոլարի դիմաց 2.7 թուրքական լիրայի:
Կապված քաղաքական իրադարձությունների` հունիսի 7-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների հետ, թուրքական ազգային արժույթը  զգալիորեն թուլացել է:
Sunday, April 12, 2015

Թուրքիան բարկացել է Ֆրանցիսկոս պապի վրա

Թուրքիան Վատիկանի դեսպանից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելու Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած զանգվածային սպանությունները:
Monday, April 6, 2015

Արիստոտելի սերը: Վեց տեսակի սեր:

Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի  բնույթը, որը մենք  կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում:
Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝ մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ, որտեղ, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, հաճախ էր մասնակցում տոնախմբությունների, իսկ կանանց բարձր չէր գնահատում, ինչպես շատ պլատոնականներ, համաձայնելով, ըստ երևույթին,  Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»:
Friday, April 3, 2015

Բումերանգի օրենքը

«Երկրագունդը դդումի տեսք ունի» հրապարակումը, ինչպես որ սպասվում էր, շատ տարակուսած հարցերի տեղիք տվեց:
Հիշեցնեմ, որ խոսքը ինքդ  քո մեջ այնպես սուզվելու մասին է, որ սկսես տեսնել, որ այն ամենը, ինչ քեզ հետ կատարվում է, հենց դու ես կյանքի կոչում: Դա կարելի է անվանել բումերանգի օրենք։
Եթե քո ճակատին բումերանգ է դիպել, նշանակում է, դու ես դա վերջերս նետել:
Tuesday, March 24, 2015

Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվում է՝ հակառակ պատժամիջոցների

Երևան, մարտի 22.
Газета.ru-ն, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկան կայունանում է՝ հակառակ  Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների։  Գործակալության վերլուծաբանների ասելով՝ ռուբլին կայունանում է, 2015 թվականին նրա արժեքի տատանումները ավելի պակաս են դարձել, քան 30 ամենագործածական արժույթների ցուցակից ցանկացածինը։
Sunday, March 22, 2015

Ահա, թե ինչու լուսնոտները չեն բախվում պատերին

Հայտնի է դարձել, թե ինչն է օգնում լուսնոտներին չբախվելու պատերին:
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պատասխանել են այն հարցին, թե ինչու են լուսնոտությամբ տառապող մարդիկ նույնիսկ անգիտակից վիճակում տիրապետում գերազանց կորդինացման և հազվադեպ են իրենց վնասում:
Friday, March 20, 2015

Վեց ամենահայտնի համաժամանակյա թարգմանիչները

Համաժամանակյա թարգմանիչները շատ կարևոր դեր ունեն միջազգային հարաբերություններից մինչև ժամանցի ոլորտները: Սա հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ շատ թարգմանիչներ աշխարհահռչակ են դարձել: Ստորև կծանոթանաք բոլոր ժամանակների ամենաճանաչված և կարևորագույն թարգմանիչների հետ:
1.Սակագավեա- Լուիսի և Քլարկի արշավախմբի թարգմանիչը
Սակագավեան չափազանց հայտնի թարգմանիչ է եղել, նա կարևոր դեր է խաղացել ԱՄՆ պատմության մեջ: