Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, April 18, 2015

Թուրքական լիրայի գինը կտրուկ նվազել է դոլարի նկատմամբ

Անկարա, 15 ապրիլ: Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալներով թուրքական ազգային արժույթը` լիրան, այս շաբաթ արդեն երկրորդ անգամ գրանցել է պատմական մինիմում փոխարժեք` հասնելով մեկ դոլարի դիմաց 2.7 թուրքական լիրայի:
Կապված քաղաքական իրադարձությունների` հունիսի 7-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների հետ, թուրքական ազգային արժույթը  զգալիորեն թուլացել է:
Tuesday, March 24, 2015

Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվում է՝ հակառակ պատժամիջոցների

Երևան, մարտի 22.
Газета.ru-ն, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկան կայունանում է՝ հակառակ  Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների։  Գործակալության վերլուծաբանների ասելով՝ ռուբլին կայունանում է, 2015 թվականին նրա արժեքի տատանումները ավելի պակաս են դարձել, քան 30 ամենագործածական արժույթների ցուցակից ցանկացածինը։
Friday, March 13, 2015

Երկու տարի հետո եվրոն կլինի ավելի էժան քան դոլարը

Deutsche Bank-ի վերլուծաբանների կարծիքով եվրոյի արժեզրկումը Եվրոպայից զանգվածային ներդրումների արտահոսքի հետևանք է: Վերջին շրջանում եվրոպական կապիտալի արտահոսքի ծավալները եղան սպասվածից ավելի մեծ: