Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, March 24, 2015

Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվում է՝ հակառակ պատժամիջոցների

Երևան, մարտի 22.
Газета.ru-ն, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկան կայունանում է՝ հակառակ  Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների։  Գործակալության վերլուծաբանների ասելով՝ ռուբլին կայունանում է, 2015 թվականին նրա արժեքի տատանումները ավելի պակաս են դարձել, քան 30 ամենագործածական արժույթների ցուցակից ցանկացածինը։
Ներկայումս  ռուբլու արժեքի տատանումները այնքան են, ինչքան եղել են 2009 թվականին: Նշվում է, որ ռուսական ընկերությունների պարտատոմսերի եկամտաբերությունը նույնպես  բարձրանում է, և 2015 թվականին ընթացքում այն կազմել է 7.3%: Հայտնի է, որ ռուսական «երկնագույն  ֆիշկաները», այսինքն՝  ռուսական առավել խոշոր և hուսալի ընկերությունների ակցիաները և արժեթղթերը, ցուցադրել են առավել հաջող աճ, քան նրանց` այլ երկրների մրցակիցները: Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ ռուբլին ավելի քիչ է արձագանքում նավթի գների փոփոխություններին:

Թարգմանությունը` Մերի Թելունցի
Աղբյուրը` www.arka.am/ru/news

0 մեկնաբանություն:

Post a Comment