(CNN) Աշխատողները, երբ մի տագնապալից հայտնագործություն են արել՝ գտել են 200 կմախք, փորում էին Փարիզի սուպերմարկետներից մեկի հատակը:
Monoprix մթերային խանութը հունվարին վերանորոգվում էր, երբ աշխատողները նկուղային պատը հեռացնելիս գտել են ոսկորները:
Ըստ CNN-ի մասնաճյուղի և France's BFM-TV-ի՝ տարածքն ակնհայտորեն Երրորդության հիվանդանոցի գերեզմանոցի մի մասն է: Գերեզմանոցը գործել է 12-րդ դարից մինչև մոտ 17-րդ դարը:
Տեղական մարմիններն ասել են, որ հետազոտողներն ու հնագետները ածխածնի օգնությամբ փորձում են թվագրել գտածոները և ԴՆԹ թեստի միջոցով պարզել, թե երբ և ինչու են այդ մարդիկ մահացել: Գլխավոր հնագետ Իզաբելլա Աբադին BFM-TV-ին ասել է, որ պարզ է, որ բոլորը մահացել են նույն ժամանակ, քանի որ դիակները խնամքով են թաղված:
«Զարմանալի է, որ մարմինները ուղղակի նետված չեն, այլ խնամքով ու կազմակերպված են տեղադրված այնտեղ: Անհատները՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, դրված են «ոտք ու գլուխ»՝ տեղավորելու հնարավորինս շատ աճյուններ»,-բացատրել է Աբադին:
Փարիզում մի քանի անգամ եղել են ժանտախտի համաճարակներ, որոնց ընթացքում հիվանդանոցներ արդեն կային, ինչպես նաև 17-րդ դարում բռնկվել էր ծաղիկ հիվանդության համաճարակը:
Հնագետներն այդտեղ գտել են ընդհանուր առմամբ ութ գերեզման, որոնք ընդամենը 100 քմ տարածքում են, ութից յոթ գերեզմաններից յուրաքանչյուրում կար հինգից քսան կմախք, և մեկում՝ ավելի քան 150 կմախք,-հաղորդում է BFM-TV-ն:
Խմբավորումներն ասում են, որ միգուցե ամբողջ ընտանիքը միասին է թաղված:
Ադաբին հայտնել է BFM-TV-ին, որ երբ գերեզմանոցը դարեր առաջ փակվել է, մնացորդների մեծ մասը տեղափոխվել է Փարիզի Catacombs թանգարան:
«Բայց, ըստ երևույթին, գործը լավ չի արվել»,-ասել է նա:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.cnn.com
0 մեկնաբանություն:
Post a Comment