Դատաբժշկական գիտնականները ասում են, որ գտել են Իսպանիայի
գրականության
ամենասիրված
հսկա
Միգել
դե
Սերվանտեսի
գերեզմանը՝
իր
մահից
համարյա
400 տարի
անց:
Ո՞վ էր Սերվանտեսը
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com
Նրանք հավատում են, որ գտել են Սերվանտեսի, նրա կնոջ ու ուրիշների ոսկորները, որ թաղված են նրա հետ Մադրիդի Երրորդության Մենաստանում:
Հետազոտողները նշում են, որ դժվար է նրա վնասված ոսկորները մյուս բեկորներից առանձնացնելը:
«Դոն Կիխոտ» ստեղծագործության հեղինակը թաղվել է 1616 թվականին, բայց նրա դագաղը ավելի ուշ կորել էր:
Երբ 17-րդ դարավերջին մենաստանը վերակառուցվեց, նրա աճյունը
տեղափոխեցին
նոր
կառույց,
և
դարեր
պահանջվեց
վերագտնելու
այն
մարդու
գերեզմանը,
ով
հայտնի
է
նաև
որպես
Իսպանիայի
«Նամակների
իշխան»
«Նա վախճանվեց ինչպես մի աղքատ մարդ: Պատերազմի վետերան՝ իր մարտական վերքերով»,-ասաց Պեդրո Քորրալը՝ Մարդրիդի արվեստի, սպորտի և տուրիզմի խորհրդի ղեկավարը:
30 հոգանոց հետազոտողների խումբը մի մոռացված դամբարան-կառույցի տակ օգտագործել է ինֆրակարմիր տեսախցիկներ, 3D սկաններներ և ստորգետնյա
թափանցող
ռադարներ՝
թաղման
վայրը
ճշտելու
համար:
33 խորշերի մեջ՝ մի հեռավոր պատի դիմաց, հնագետները հայտնաբերել են մի շարք հասուն մարդկանց ոսկորներ, որոնք համընկնում են այն մարդկանց հետ, ովքեր գերեզմանները դամբարան տեղափոխելուց
առաջ
թաղված
էին
Սերվանտեսի
հետ:
«Մնացորդները վատ վիճակում են, լավ պահպանված չեն և թույլ չեն տալիս անհատապես նույնականացում անել Միգել
դե
Սերվանտեսի
հետ»,-ասաց դատաբժշկական
գիտնական
Ալմուդենա
Գարսիա
Ռուբիոն:
«Բայց մենք համոզված ենք պատմական աղբյուրների վկայություններում, որ Միգել
դե
Սերվանտեսը
թաղված
է
եղել
այն
մարդկանց
հետ,
որոնց
գտել
ենք»:
Հետագա հետազոտությունները թույլ կտան խմբին բաժանել Սերվանտեսի ոսկորները մյուսներինից, եթե հնարավոր
լինի
օգտագործել
ԴՆԹ
թեստ,
նաև
կպարզեն,
թե
որ
ոսկորները
չեն
պատկանում
հեղինակին:
1547. Ծնվել է Մադրիդի մոտ.
1571. Լեպանտոյի ճակատամարտում վիրավորվել է հրազենային
վնասվածքով
1575. Գերեվարվել է և հինգ տարի Ալժիրում գերի մնացել
1605. Հրատարակում է «Լա Մանշի հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ»-ի առաջին մասը, իսկ երկրորդը՝ 1615-ին: Դոն Կիխոտը
քաջ
մարդ
էր,
ով
արկածներ
էր
որոնում
իր
ծեր
ձի
Ռոսինանտի
և
իր
հավատարիմ
կալվածատեր
Սանչո
Պանսանի
հետ:
1616. 68 տարեկանում Սերվանտեսը մահանում է՝ ունենալով վեց ատամներ: Թաղված է Երրորդության Մենաստանում:
0 մեկնաբանություն:
Post a Comment