Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, March 22, 2015

Ահա, թե ինչու լուսնոտները չեն բախվում պատերին

Հայտնի է դարձել, թե ինչն է օգնում լուսնոտներին չբախվելու պատերին:
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պատասխանել են այն հարցին, թե ինչու են լուսնոտությամբ տառապող մարդիկ նույնիսկ անգիտակից վիճակում տիրապետում գերազանց կորդինացման և հազվադեպ են իրենց վնասում:
Ըստ հետազոտողների՝ այսպես է, քանի որ ուղեղի բջիջները մնում են ակտիվ, անկախ նրանից՝ մարդը քնած է, թե արթուն։
Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով մկների ուղեղի գործունեությունը խոր քնի՝ այսպես կոչված, աչքերի արագ շարժման փուլում (REM). Պարզվել է, որ այս ընթացքում մկների «նավիգացիոն համակարգը» գործում է նույն ռեժիմում, ինչպես որ արթուն ժամանակ:
Դանդաղ քնի ընթացքում, որի ժամանակ ուղեղի ակտիվությունը զգալիորեն նվազում է, նյարդերի գործունեությունը ավելանում է 10 անգամ, այդ պատճառով էլ մկները «իրենց շուրջն են նայում» ավելի ուշադիր, քան արթուն ժամանակ:
«Հայտնի է, որ քնի ընթացքում մարդկային ուղեղը շարունակում է աշխատել, - ասում է ուսումնասիրության ղեկավար, պրոֆեսոր, նյարդաբան Գեորգի Բուժակը: Բայց հիմա մենք գիտենք, թե ինչպես է այդ կողմնորոշման պրոցեսը իրականանում տարածության մեջ»:
Պետք է նշել, որ գիտնականների հետազոտությունները հաստատում են ուղեղի «ներքին GPS»-ի տեսությունը, որի ստեղծողներն անցյալ տարի արժանացել են Նոբելյան մրցանակի, իսկ հետազոտությունները կարող են դրվել բուժման մեթոդների մշակման հիմքում շատ նյարդային խանգարումների, մասնավորապես, Ալցհեյմերի հիվանդության, որի ախտանիշներից է համարվում պարզապես կողմնորոշման խնդիրները տարածության մեջ:
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պատասխանել են այն հարցին, թե ինչու են լուսնոտությամբ տառապող մարդիկ նույնիսկ անգիտակից վիճակում տիրապետում գերազանց կորդինացման և հազվադեպ են իրենց վնասում: Ըստ հետազոտողների՝ Այսպես է, քանի որ ուղեղի բջիջները մնում են ակտիվ, անկախ նրանից՝ մարդը քնած է, թե արթուն։
Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով մկների ուղեղի գործունեությունը խոր քնի՝ այսպես կոչված, աչքերի արագ շարժման փուլում (REM). Պարզվել է, որ այս ընթացքում մկների «նավիգացիոն համակարգը» գործում է նույն ռեժիմում, ինչպես որ արթուն ժամանակ:
Դանդաղ քնի ընթացքում, որի ժամանակ ուղեղի ակտիվությունը զգալիորեն նվազում է, նյարդերի գործունեությունը ավելանում է 10 անգամ, այդ պատճառով էլ մկները «իրենց շուրջն են նայում» ավելի ուշադիր, քան արթուն ժամանակ:
«Հայտնի է, որ քնի ընթացքում մարդկային ուղեղը շարունակում է աշխատել, - ասում է ուսումնասիրության ղեկավար, պրոֆեսոր, նյարդաբան Գեորգի Բուժակը: Բայց հիմա մենք գիտենք, թե ինչպես է այդ կողմնորոշման պրոցեսը իրականանում տարածության մեջ»:

Պետք է նշել, որ գիտնականների հետազոտությունները հաստատում են ուղեղի «ներքին GPS»-ի տեսությունը, որի ստեղծողներն անցյալ տարի արժանացել են Նոբելյան մրցանակի, իսկ հետազոտությունները կարող են դրվել բուժման մեթոդների մշակման հիմքում շատ նյարդային խանգարումների, մասնավորապես, Ալցհեյմերի հիվանդության, որի ախտանիշներից է համարվում պարզապես կողմնորոշման խնդիրները տարածության մեջ:

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.vokrugsveta.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment