Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, March 1, 2015

Հազարավոր մարդիկ Մոսկվայում երթ են անում

Հազարավոր մարդիկ են հավաքվել Մոսկվայի կենտրոնում` պատվելու ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին, ում Ուրբաթ օրը սպանել էին:
Նրանք տանում են Նեմցովի նկարներն ու պաստառներ՝ «Ես չեմ վախենում» գրությամբ:
Կիրակի օրը նա պետք է ղեկավարեր ընդդիմության երթը, բայց նրա կողմնակիցներն այժմ քայլերթ են անում՝ սգելով իր մահը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը որակել է Նեմցովի սպանությունը որպես «զզվելի և ցինիկ» ու խոստացել է գտնել սպանողներին:
Նեմցովի կողմնակիցները այս դեպքը կոչում են քաղաքական սպանություն, որը կապված է Պուտինի և Ուկրաինայի հակամարտության հանդեպ նրա ընդդիմադիր լինելու հետ:
Ընդդիմության կողմանկիցները հանրահավաք են անում Կրեմլից ոչ հեռու մի տեղ, որտեղից պետք է երթով գնան Մեծն Մոսկվոերտսկի կամուրջ, ուր սպանեցին Նեմցովին:
Հաղորդում են, որ մի քանի հազար մարդ էլ Սանկտ Պետերբուրգում է երթ անում:
Դրոշներ ու ծաղիկներ
Մոսկվայի քաղաքային իշխանությունները նախօրոք հաստատել էին երթը մինչև 50 000 հոգու համար, բայց կազմակերպիչները ասում են, որ շատ մարդիկ, սպանության պատճառով, հնարավոր է չմասնակցեն երթին:
Բազմաթիվ մարդիկ տանում են ազգային դրոշը ու ծաղիկներ՝ դրանք դնելու սպանության վայրում, որը ծաղկեպսակներով լի է:
Մյուսները տանում են պաստառներ՝ «Նա մահացավ Ռուսաստանի ապագայի համար» և «Նրանք վախենում էին քեզնից, Բորիս» կարգախոսերով:
Մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում այդ վայրում շաբաթ օրվա առավոտից:
Շաբաթ օրվա մասնակիցներից մեկը՝ Ալեքսանդր Բադիևը ասաց. «Սա Պուտինի պատվերով էր, առաց անգամ կասկածի ստվերի: Նրանք մեզ ցույց տվեցին մեր ճակատագիրը՝ նրանց դեմ դուրս գալու դեպքում»:

«Ֆորմեր Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին ասաց. «Սպանության պատասխանատվությունը ընկած է իշխանության և, մասնավորապես, նախագահ Պուտինի վրա»:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

0 մեկնաբանություն:

Post a Comment