Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, March 10, 2015

Թուրքիայում չի կարելի քննադատել նախագահին

Ժողովրդավարական Թուրքիայում չկա միապետ, բայց դուք կարող եք չիմանալ, որ այն հետևում է այս օրերի լուրերին:
Շատ հեշտ է դարձել բանտ ընկնելը՝ երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, քանի որ այդ երկրներում մեծն առաջնորդին վիրավորելու վերաբերյալ կա օրենք, որն արգելում է վիրավորել արքայական անձանց:

Օրինակ՝ նախկին միսս Թուրքիա Մերվե Բույակսարակին. անցած տարի գեղեցկության թագուհին իր ինստագրամյան էջում մի անմեղ բանաստեղծություն էր հրապարակել: Հատվածները, որոնք երգիծականորեն հարմարեցված էին Թուրքիայի ազգային օրհներգին, չէին հիշատակում հենց Էրդողանի անունը, բայց ակնարկում էին կաշառակերության վերաբերյալ պատահած սկանդալը, որի մեջ ներգրավված էր նրա՝ Էրդողանի ընտանիքը:
Հունվարին Բույուկսարաչին ձերբակալեցին այն կածսկածանքով, որ նա խախտել է օրենքը՝ վիրավորելով պետական ծառայողներին: Նա կարող է ենթարկվել երկուսից մինչև վեց տարվա ազատազրկման:
«Ժողովրդավարական երկրներում այն, ինչ պատահեց ինձ հետ, նորմալ չէ,-Ստամբուլի սրճարաններից մեկում հարցազրույցի ժամանակ The Associated Press-ին ասել է Բույուկսարաչը։-Ես կարծում եմ՝ քաղաքական գործիչները պետք է բաց լինեն քննադատությունների առջև»:
Հազարավոր մարդիկ են վերահրապարակել բանաստեղծությունը, որը մինչև հիմա հնարավոր է գտնել սոցցանցերում: Բայց Բույուկսարաչը կարծում է, որ կառավարությունը ընտրել է հենց հայտնի աստղին, որպեսզի Էրդողանին քննադատողների սրտում վախ առաջացնի:

Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Աղբյուրը` www.todayszaman.com

0 մեկնաբանություն:

Post a Comment