Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, April 18, 2015

Թուրքական լիրայի գինը կտրուկ նվազել է դոլարի նկատմամբ

Անկարա, 15 ապրիլ: Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալներով թուրքական ազգային արժույթը` լիրան, այս շաբաթ արդեն երկրորդ անգամ գրանցել է պատմական մինիմում փոխարժեք` հասնելով մեկ դոլարի դիմաց 2.7 թուրքական լիրայի:
Կապված քաղաքական իրադարձությունների` հունիսի 7-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների հետ, թուրքական ազգային արժույթը  զգալիորեն թուլացել է:
Թուրքական լիրայի և ԱՄՆ դոլարի փոխարժեքը տարեսկզբին նվազել է շուրջ 16%-ով, որը զարգացման փուլում գտնվող տնտեսություններում համարվում է արժույթի արժեզրկման ամենամեծ մակարդակը:
Փետրվարին Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից ներկայացված կանխատեսումների համաձայն արժույթի արժեզրկումը պետք է կազմի 7.1%-7.7%: Թուրքիայի նախագահ Թայիլ էրդողանը այն անվանեց ոչ բավարար և քննադատեց Կենտրոնական բանկին` նրան կոչ անելով հետագայում ավելի իջեցնել տոկոսադրույքը, որպես փաստարկ մեջ բերելով նավթի ցածր գները, որոնք նպաստում են Թուրքիայի տնտեսության զարգացմանը: Այս հայտարարությունը մասնագետների կարծիքով նույնպես նպաստում է թուրքական լիրայի` դոլարի նկատմամաբ արժեզրկմանը:

Թարգմանությունը՝ Մերի Թելունցի
Աղբյուրը՝ www.ria.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment