Ճապոնիայի տիեզերական գործակալությունը այս շաբաթ
հայտարարել
է,
որ
երկիրը
2018 թվականին
լուսնի
վրա
կտեղադրի
անօդաչու
թռչող
սարքեր՝
միանալով
ազգերի
այն
էլիտար
խմբին,
որոնք
ուսումնասիրել
են
Երկրի
արբանյակը:
Ճապոնիայի Աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը(JAXA)
փորձագետների
վահանակն
է
հրապարակել,
որում
ներառված
են
անդամներ
Կրթության,
Մշակույթի,
Սպորտի,
Գիտության
և
Տեխնոլոգիաների
նախարարություններից:
«Սա նախնական քայլ է և ծրագիրը պաշտոնապես հաստատելու համար շատ գործընացներ կան դեռ առևջում,-լրագրողներին ասել է
JAXA-ի
խոսնակը:
-Եթե
այն
հաստատվի,
գործակալությունը
կօգտագործի
Epsilon պինդ
վառելիքով
աշխատող
հրթիռային
տեխնոլոգիաներ`
երկնային
մակերեսի
վրա
իրականացնելու
SLIM փորձ
(հապավումը
բացվում
է՝
Smart Lander for Investigating Moon/Լուսինը հետազոտելու մտածող սարք):
Ճապոնական լրատվամիջոցները հաշվել են, որ ամբողջ
ծրագիրը
կարժենա
10 բիլիոնից
15 բիլիոն
¥ (83.4 միլիոնից
125 միլիոն
դոլար).
JAXA-ի
խոսնակ
Չիհիտո
Օնդան
CNN-ի
հետ
զրույցում
հաստատել
է,
որ
նախնական
գնահատումները
իրատեսական
են:
Առաքելության ընթացքում, ակնկալվում է, որ կօգտագործվի կատարյալ փափուկ վայրէջքային տեխնոլոգիա, որը հնարավոր կլինի օգտագործել ապագայում դեպի Լուսին, կամ անգամ Մարս ուղևորությունների դեպքում: Օնդան
ասել
է,
որ
վայրէջք
կատարող
սարքը
թվային
տեսախցիկներով
կօգտագործի
մակերեսը
ճանաչող
ծրագիր,
որը
հնարավորություն
կտա
տիեզերանավին
մակերեսի
վրա
տարբերել
խառնարանները:
Այս քայլը կարելի է դիտարկել որպես Ճապոնիայի փորձ՝ անցնելու իր՝ Ասիայի հարևաններ Չինաստանին և Հնդկաստանին, որոնք երկուսն
էլ
վերջին
տարիներին
մեծ
հաջողություններ
են
գրանցել.
Չինաստանը՝
Յուտու
լուսնային
մոլորակին
դիմակայելու
ակնկալիքները
և
Հնդկաստանը՝
Մարսի
ուղեծրում
փորձնական
սարք
տեղադրելու
հաջող
փորձը:
0 մեկնաբանություն:
Post a Comment