Նիլս Գեյման |
Այն օրը, երբ ափսեները եկան՝ հարյուրավոր, ոսկյա,
Լուռ վայր իջնելով ձյան փաթիլների պես,
Եվ Երկրի մարդիկ՝ տեղում սառած,
Նայում էին վայրէջքին,
Բերանները չորացած սպասում, թե ինչ է ներսում,
Չիմանալով արդյոք վաղը ողջ լինելու ենք, թե չէ,
Բայց դու դա չնկատեցիր, որովհետև
Այն օրը, երբ ափսեները եկան, ինչ-որ պատահականությամբ
Այն նույն օրն էր, երբ մեռյալները գերեզմաններից դուրս եկան
Եվ զոմբիները, հրելով իրենց փափուկ հողից,
Լուռ վայր իջնելով ձյան փաթիլների պես,
Եվ Երկրի մարդիկ՝ տեղում սառած,
Նայում էին վայրէջքին,
Բերանները չորացած սպասում, թե ինչ է ներսում,
Չիմանալով արդյոք վաղը ողջ լինելու ենք, թե չէ,
Բայց դու դա չնկատեցիր, որովհետև
Այն օրը, երբ ափսեները եկան, ինչ-որ պատահականությամբ
Այն նույն օրն էր, երբ մեռյալները գերեզմաններից դուրս եկան
Եվ զոմբիները, հրելով իրենց փափուկ հողից,
Դուրս ժայթքեցին, դատարկ աչքերով, հարագնաց,
Հարձակվեցին մեզ վրա, ու ճչալով փախանք,
Բայց դու դա չնկատեցիր, որովհետև
Ափսեների օրը, նույն զոմբիների օրը, որը
Ռագնարոքի օրն էր, ու հեռուստացույցով մեզ ցույց տվեցին
Դիակների եղունգներից նավը, օձին ու գայլին,
Ավելի մեծ, քան կարող էինք պատկերացնել,
Իսկ օպերատորը կարողացավ նկարել,
Բայց շատ հեռու չփախավ, ու հետո Աստվածները եկան
Բայց դու նրանց չտեսար, որովհետև
Ափսեների, զոմբիների ու մարտնչող աստվածների օրը
Ջրհեղեղներ եղան,
Ու բոլորս կլանվել էինք ջիներով ու չարքերով,
Մեզ խոստացող ցանկություններ, ու հրաշքներ, հավերժություններ
Ու հմայք, ու խելք, ու հավատարիմ
Քաջ սրտեր, ու ոսկով լի կարասներ,
Մինչ հսկաները փնթփնթալով քայլում էին
Երկրի վրայով, ու մարդասպան մեղուները,
Բայց դու պատկերացում անգամ չունեիր այս ամենից, որովհետև
Այդ օրը՝ ափսեների օրը, զոմբիների օրը,
Ռագնարոքի ու փերիների օրը,
Փոթորիկներ եղան, ու ձյուն
Ու քաղաքները բյուրեղ դարձան,
Բոլոր բույսերը մեռան, պլաստմասսան քայքայվեց,
Իսկ համակարգիչների էկրանները հրամայեցին,
Որ ենթարկվենք, այն օրը
Երբ հրեշտակները, հարբած ու թմրեցված, դուրս էին ճոճվում բարերից,
Ու Լոնդոնի բոլոր զանգերը ձայնեցին,
Գազանների ասորերեն խոսելու օրը, Ձնեմարդու օրը,
Ճախրող թիկնոցների ու ժամանակի մեքենայի գալու օրը,
Դու ոչինչ չնկատեցիր, որովհետև
Նստած էիր սենյակումդ, բան չէիր անում,
Նույնիսկ չէիր կարդում, իսկապես, միայն
Նայում էիր հեռախոսիդ,
Մտածելով, թե արդյոք կզանգեմ:
Թարգմանությունը ՝ Լևոն Մկրտչյանի
Աղբյուրը՝ Գրանիշ
0 մեկնաբանություն:
Post a Comment