Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, April 3, 2015

Բումերանգի օրենքը

«Երկրագունդը դդումի տեսք ունի» հրապարակումը, ինչպես որ սպասվում էր, շատ տարակուսած հարցերի տեղիք տվեց:
Հիշեցնեմ, որ խոսքը ինքդ  քո մեջ այնպես սուզվելու մասին է, որ սկսես տեսնել, որ այն ամենը, ինչ քեզ հետ կատարվում է, հենց դու ես կյանքի կոչում: Դա կարելի է անվանել բումերանգի օրենք։
Եթե քո ճակատին բումերանգ է դիպել, նշանակում է, դու ես դա վերջերս նետել:

Հարցերը հետևյալն էին.
 -Այդ դեպքում ինչպե՞ս ապրենք։
- Կա՞ն մարդիկ, ովքեր այդպես են ապրում:

Վարպետի աշակերտը

Ասպետը երկար քայլում էր անապատով:  Նրան տանջում էր ծարավը, 
վերջապես հաշավ մի լճի: 
Բայց լճի մոտ մի վիշապ կար նստած: 
Երեք օր և երեք  գիշեր ասպետը կռվեց վիշապի հետ:
Մինչև երկուսն էլ  ընկան ուժասպառ: Վերջին ուժերով վիշապը 
հարցրեց ասպետին.

-Ասպ՛ետ, իսկ դու ի՞նչ էիր ուզում:
-Ջուր խմել:
-Է, խմեիր:

Մարդիկ հիմնականում ապրում են մեխանիկորեն և չեն գիտակցում, թե ինչ են անում: Այդպիսի իրավիճակում հասկանալ, որ դու ինքդ ես փչացնում քո կյանքը և պայքարում քո իսկ հորինած վիշապների դեմ, անհնարին է: Այդ պատճառով էլ ձեն աշակերտները միշտ սկսում են գիտակցումից:  Աշակերտը սկսում է գիտակցել, թե ինքը  ինչ է անում, ինչ է ասում, ինչ է մտածում և ինչ է զգում: Միայն այդ դեպքում նա կարող է սկսել տարբերել սեփական առասպելները իրական կյանքից:
Ձեն վարպետներն ասում են. «Եթե մենք անուշադիր ենք ապրում, մեռնում ենք պատրանքների մեջ»:
Ձեն աշակերտը անոմ է այն, ինչ անում է ցանկացած վանական. ջուր է կրում, ցախ է ջարդում, կերակուր է պատրաստում: Միայն՝ դա անում է գիտակցաբար: «Այստեղ և հիմա» կարգավիճակում: Փորձում է լինել այդ կարգավիճակում:
Եթե կարողանում է, ապա նրա առջև բացվում է կյանքի իմաստությունը։
Եթե աղբյուրը ամեն ինչի, որ կատարվում է ձեզ հետ, դուք ինքներդ եք, չկա ոչինչ ավելի կարևոր, քան քեզ լավ վիճակի բերելը: Միայն այդ դեպքում դուք կյանքից կստանաք միայն լավը:
Բուդդան ասել է, որ մարդու կարճ կյանքը կապված է սպանության և բռնության հակումների, հիվանդությունները՝  դաժանության, այլանդակությունը՝ զայրույթի, իսկ աղքատությունը՝ նախանձի և ագահության հետ:
Սա կարելի է ընդունել բառերի մակադակով, և այդ դեպքում դա դատարկ գիտելիք է: Բայց սա կարելի է գիտակցել և դառնալ ձեն վարպետ:

Վարպետի ուղին


Միայն լոտոսի դիրքով նստելով ես հասկանում
 պարզ բաները՝ 
ուր է կորել հեռախոսի լիցքավորիչը։


Ձենի մասին խոսակցությունները հիմա ընդունված են: Դրա համար էլ հաճախ կարելի է լսել  «Սա է իմ կարման» արտահայտությունը: Այս արտահայտությունը կարելի է թարգմանել այսպես. «Ես այստեղ կապ չունեմ, բոլոր հարցերն ուղղեք իմ կարմային»:
Բայց կարմա ասածը նա է, որ ամեն մարդ պատասխանատու է իր արարքների համար: Հենց այն, ինչ որ դուք անում եք այս պահին, ձևավորում է ձեր կարման: Հենց որ փոխում եք ձեր վարքագիծը, փխվում է նաև ձեր կարման:
Ձեն վարպետները ասում են.  «Այն, ինչ որ դուք այսօր ստեղծել եք, վաղը կանվանեք ճակատագիր:  Բայց շատ ավելի օգտակար է, «ճակատագիր» բառի փոխարեն  ասեք «իմ կամքը»:
Ձեր կյանքի շատ իրադարձություններ, որոնց մասին ասում եք՝ որ մեղքիս համար է, գիտակցելու դեպքում կհասկանաք, թե որ: Բոլոր այն մտքերն ու մտադրությունները, որոնք նախկինում անցել են ձեր գիտակցության կողքով, հասկանալի կդառնան:
Ձենի տեսանկյունից չկան պատահականություններ և զուգադիպություններ: Ամեն ինչ, որ տեղի է ունենում ձեզ հետ, դուք եք հրավիրում ձեր կյանք: Երբեմն դա կատարվում է բացահայտ: Դուք հայտնվել եք այլ քաղաքում, որովհետև գնել եք գնացքի տոմս և հայտնվել եք այդտեղ: Դա պարզ է բոլորին: Բայց եթե դուք ուշացել եք գնացքից, մարդիկ կմտածեն, որ դուք ուղղակի ուշացել եք գնացքից. «Զարդուցիչը փչացել է և ուշ է զնգացել»: Սակայն ով էր ձեզ խանգարում լարել տասը զարդուցիչ կամ գալ գնացքի մեկնելուց տասը ժամ առաջ:
Որոշ զուգադիպություններ կարող են թվալ ուղղակի պատահականություն, բայց դա խոսում է միայն այն մասին, որ դուք պատրաստ չեք տեսնելու դեպքերի միջև եղած նուրբ կապը: Դուք մտածում եք ինչ-որ մեկի մասին, և նա զանգում է ձեզ: Պատահականությո՞ւն է: Դուք կարող եք սա համարել պատահականություն, բայց կարող եք խորասուզվել ինքներդ ձեր մեջ և հասկանալ այդ դեպքերի կապը: Իմանալով բումերանգի օրենքը և վերլուծելով ձեր կյանքը՝ դուք ձեր մասին շատ բան կարող եք հասկանալ:
Դուք կարող եք հասկանալ ձեր կյանքի ամեն ձախողումը՝
յուրաքանչյուր բաժակի կոտրվելը,
յուրաքանչյուր անգամ մատը վնասելը,
յուրաքանչյուր անարգական խոսք Ձեր հասցեին.
Հաճախ է հնչում «Հնարավո՞ր է ուղղել կարման» հարցը: Հնարավոր չէ: Բոլոր այն բումերանգները, որոնք դուք նետել եք, բախվելու են ձեր ճակատին: Պատրաստվեք հանդիպմանը:
Բայց այ, ապագան կարելի է փոխել ամեն րոպե: Եթե դառնաք գիտակից, չեք փչացնի ձեր ապագան:
Ձեր կյանքի ամեն մի րոպեի մեջ այնպես մտեք,  կարծես սպասել եք դրան ձեր մբողջ կյանքում:

Թարգմանությունը` Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը` www.sherementev.info

0 մեկնաբանություն:

Post a Comment