Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 6, 2015

Արիստոտելի սերը: Վեց տեսակի սեր:

Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի  բնույթը, որը մենք  կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում:
Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝ մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ, որտեղ, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, հաճախ էր մասնակցում տոնախմբությունների, իսկ կանանց բարձր չէր գնահատում, ինչպես շատ պլատոնականներ, համաձայնելով, ըստ երևույթին,  Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»: