Ուրախ պինգվիններից մինչև ահեղ բևեռային արջ՝ տեսեք մեր ամենադաժան վայրի բնությունը:
1․Պինգվինների կուսակցություն
Էյլին Ագար, Լոնդոնի կենդանաբանական այգու Լուբեթկինի պինգվին լողավազանի լուսանկարը, [1940-1950-ականներ]
Արվեստի փաստ․ Էյլին Ագարը, որ արել է այս լուսանկարը Լոնդոնի կենդանաբանական այգում, արգենտինական ծագումով բրիտանացի նկարիչ է: Երբ նա երիտասարդ էր, Արգենտինայից Բրիտանիա մեկնեց՝ հետն ունենալով մի կով և նվագախումբ, քանի որ մայրը կարծում էր, որ երջանիկ կյանքի համար կաթ և լավ երաժշտություն է անհրաժեշտ: Նա առաջին կին սյուրռեալիստն էր և փորձարկեց արվեստ ստեղծելու նոր ձևեր և նոր նյութեր:
Կենդանական փաստ․ այսպիսի ցածր ջերմաստիճանում գոյատևելու համար այս պինգվիններն ունեն հատուկ հարմարվողականություն՝ նրանք ունեն մարմնի մեկուսիչ ճարպի մեծ պաշար և թեփուկի նման փետուրների մի քանի շերտեր, որոնք պաշտպանում են նրանց սառցե քամիներից: Նրանք նաև մեծ խմբերով հավաքվում են իրար հետ՝ իրենց և միմյանց ջերմ պահելու համար:
2.Ռնգեղջյուր գո գո․․․Հենրի Մուր Օ.Մ., Ռնգեղջյուրներ (1982)
Կենդանական փաստ․ Օրվա շոգին այս հոյակապ կաթնասուններին կարելի է հանդիպել ստվերում քնած կամ ցեխոտ լողավազաններում հովանալիս: Իրականում նրանք սիրում են ցեխոտվել: Ցեխը պաշտպանում է նրանց մաշկը ուժեղ արևից (որպես բնական արևապաշտպան միջոց) ինչպես նաև կծող միջատներից:
Արվեստի փաստ․ Հենրի Մուրը ապրում էր գյուղում և սերտ շփումներ ուներ կենդանական աշխարհի հետ: Նա սիրում էր նկարել ինչպես այս ռնգեղջյուրի պես իրական կենդանիներին, այնպես էլ բնական աշխարհին առնչվող առարկաներ, ինչպես բրածոներ, քարեր և փայտի կտորներ:
3. Վագր վագր….
Ջոն Մակալան Սուոն․ Վագրի գլուխ
Արվեստի փաստ․ Ջոն Մակալան Սվոնը պատկերում և նկարում էր կենդանիներին մեծ էներգիայով և համբերությամբ: Այս վագրը գլուխը բարձր է պահում։ Արվեստի այս գործն արվել է թղթի վրա կավիճներով: Երբևէ կավիճներ տարե՞լ եք կենդանաբանական այգի:
Արվեստի փաստ․ Ջոն Մակալան Սվոնը պատկերում և նկարում էր կենդանիներին մեծ էներգիայով և համբերությամբ: Այս վագրը գլուխը բարձր է պահում։ Արվեստի այս գործն արվել է թղթի վրա կավիճներով: Երբևէ կավիճներ տարե՞լ եք կենդանաբանական այգի:
Կենդանական փաստ․ Վագրերն աշխարհի ամենամեծ վայրի կատուներն են: Մեծահասակները կարող են կշռել մինչև 363 կգ, ինչը մոտավորապես նույնն է, ինչ տասը տաստարեկանները՝ միասին, և հասնում է մինչև 3,3 մ:
4. Մեծ արջԲրիտանական Ռիվիեր Մարդու հետքերից վեր(ցուցադրվել է 1894 թ.)
Կենդանական փաստ․ Դուք գիտեի՞ք, որ սպիտակ արջի մորթը սպիտակ չէ: Այն իրականում թափանցիկ միջուկով խոռոչների ամբողջություն է , որն արտացոլում է լույսը: Սա օգնում է արջերին միաձուլվելու իրենց շրջապատին․ օգտակար հնարք՝ հատկապես զգուշավոր փոկեր որսալիս:
Արվեստի փաստ․ բրիտանացի Ռիվիերը կենդանիների նկարիչ էր, որը հետաքրքրված էր Չարլզ Դարվինի՝ էվոլյուցիայի գաղափարներով և կենդանիների և մարդու փոխհարաբերություններով: Այս արվեստի գործը ցույց է տալիս ինչպես եղանակային էքստրեմալ պայմանները, այնպես էլ Արկտիկայի սառույցի, ձյան և մայրամուտի գեղեցկությունը:
5. Թոփ կնճիթըԴեյվիդ Շրիգլի OBE Անվերնագիր (2004)
Արվեստի փաստ․ Դեյվիդ Շրիգլիի այս նկարը նման է նոթատոտրում խզբզած մի բանի: Հուսանք, որ մեքենայում մարդիկ չեն եղեն, երբ փիղը կանգնել է դրա վրա: Այս արվեստի գործը անսովոր է և մի քիչ սարսափելի: Հիմնական բանը, որ պետք է իմանալ, այն է, որ Շրիգլին սիրում է նայել կյանքին հումորային տեսանկյունից:
Կենդանական փաստ. փղի կնճիթը հիմնականում երկարաձգված քիթ և վերին շրթունք է՝ համակցված: Փղերն օգտագործում են իրենց կնճիթները շնչելու, շրջակա միջավայրը ուսումնասիրելու, շփվելու, վերցնելու, հրելու, տանելու, խմելու և իրենց թարմացնող ցնցուղ տալու համար:
Թարգմանությունը՝ Անաիս Բիգլարյանին
0 մեկնաբանություն:
Post a Comment