Երբ մենք դադարում ենք բարեհոգի լինել ինքներս մեր և ուրիշների նկատմամբ, մեր շրջապատի ամբոխն ավելի փոքր է darnwum, և մեր կյանքում ավելի շատ ազնվություն, բարություն և Սիրո ուժ է հայտնվում:
Մի անգամ կատակեցինք, թե ինչ ենք անելու ծերության ժամանակ։
Տոլյա. «Դե, եկեք հոգեբանական բանկ բացենք»:
«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Thursday, November 23, 2023
Չվատնենք միմյանց ուժերը. «Աստղեր ժողովողը»
Author:
INTEREST
Label:
աստղեր ժողովողը,
Գեւորգ Հարությունյան,
հոգեբանություն,
սեր
Saturday, June 3, 2017
Ասույթներ սիրո մասին
1. Դուք պետք
է պարեք
այնպես, ասես
ձեզ ոչ
ոք չի
տեսնում
Սիրեք այնպես, ասես ցավ չեք զգալու,
Երգեք այնպես, ասես ոչ ոք չի լսում ձեզ
Եվ ապրեք այնպես, ասես երկիրը դրախտ է։ Ուիլյամ Փերքի
2. Դու հասկանում ես, որ սիրահարված ես, երբ կորցնում ես քունդ, որովհետև իրականությունը ավելի լավն է, քան քո երազները: Դոկտոր Սյուզ (Թեոդոր Սոյս)
Սիրեք այնպես, ասես ցավ չեք զգալու,
Երգեք այնպես, ասես ոչ ոք չի լսում ձեզ
Եվ ապրեք այնպես, ասես երկիրը դրախտ է։ Ուիլյամ Փերքի
2. Դու հասկանում ես, որ սիրահարված ես, երբ կորցնում ես քունդ, որովհետև իրականությունը ավելի լավն է, քան քո երազները: Դոկտոր Սյուզ (Թեոդոր Սոյս)
Author:
INTEREST
Label:
ամառային ճամբար,
ասույթներ,
Էրիկա-Լիլի Ներսիսյան,
հայտնի մարդիկ,
սեր
Wednesday, May 10, 2017
Նա եկավ երեք վերքերով/ Միգել Էռնանդես
Միգել Էռնանդեսը 20-րդ դարի առաջին կեսի իսպանացի հայտնի բանաստեղծ է։ Համակարգված կրթություն չի ստացել, իր տաղանդը զարգացրել է ինքնակրթությամբ։
Միգել Էռնանդեսը մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին հանրապետականների կողմից, Գրողների միջազգային երկրորդ կոնգրեսում հանդես է եկել ֆաշիզմի դեմ ելույթով։ Ինչ-ինչ պատճառներով փորձել է լքել իր երկիրը, բայց ձերբակալվել է, բանտարկվել, այնուհետև դատապարտվել մահվան։ Բայց հասարակության ճնշման տակ դատավճիռը փոխվել է 30 տարվա բանտարկությամբ։ Գրողը մեկ տարի անց թոքախտից մահացել է բանտում։
Միգել Էռնանդեսի բանաստեղծություններից շատերը երգ են դարձել։
Ընտրությամբ իսպաներենի խումբը թարգմանաբար ներկայացնում է.
Թարգմանությունը՝ Մերի Երանոսյանի
Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
Ընտրությամբ իսպաներենի խումբը թարգմանաբար ներկայացնում է.
Նա եկավ երեք վերքերով
Եկավ երեք վերքերով՝
Մեկը սիրուց,
Մեկը մահից,
Մեկն էլ կյանքից:
Գալիս է երեք վերքերով՝
Մեկը կյանքից,
Մեկը սիրուց,
Մեկն էլ մահից:
Ես` երեք վերքերով՝
Մեկը կյանքից,
Մեկը մահից,
Մեկն էլ սիրուց:
Թարգմանությունը՝ Մերի Երանոսյանի
Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
Author:
INTEREST
Label:
իսպաներենի խումբ,
Մերի Երանոսյան,
Միգել Էրնանդես,
Նարեինե Բարսեղյան,
սեր
Thursday, April 13, 2017
Շվեյցարացի գիտնականները անվանել են սերը «կարճ միացում»
Ցյուրիխի համալսարանի գիտնականները սիրո իրենց բացատրությունն են տվել: Նրանց կարծիքով սիրահարվելը տեղի է ունենում 0,2 վայրկյանում և հիշեցնում է մարդու ուղեղի կարճ միացում: Մարդու խառնվածքից
կախված՝ սերը կարող է լինել հանգիստ ու չափավոր, կամ կրքոտ ու խելագար: Բայց մարդկանց՝ իրար սիրահարվելու պատճառը միշտ նույնն է: Շվեյցարացի գիտնականների կարծիքով սիրո հիմքում միշտ մարդու օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաներն են:
Author:
INTEREST
Label:
Հետաքրքիր,
սեր,
Սիրանուշ Ասատրյան
Sunday, December 11, 2016
Սիրահարվածության, սիրո և ամուսության hոգեբանությունը
Բորիս Շապիրոյի դասախոսությունները
Ինչո՞վ է տարբերվում սերը սիրահարվածությունից: Սիրուն վերաբերվող ի՞նչ առասպելներ
կան մեր գիտակցության մեջ: Ինչ՞ է սիրահարվածության ծուղակը: Ինչո՞ւ չարժե շփոթել զոհաբերությունը
սիրո հետ: Ինչպե՞ս է գործում փոխկախվածության հոգեբանությունը և հնարավո՞ր է արդյոք
ազատվել սիրային կախվածությունից: Եվ ինչպե՞ս ընտրել այն մարդուն, ում հետ հնարավոր
է անցկացնել կյանքը՝ ձեռք ձեռքի տված: Դիտում ենք Բորիս Շապիրոյի դասախոսությունները
և հասկանում, թե ինչով է տարբերվում սիրահարվածության, սիրո և ամուսնության հոգեբանությունը:
Author:
INTEREST
Label:
ամուսնություն,
Բորիս Շապիրո,
Սաբինա Դավթյան,
սեր