Բորիս Շապիրոյի դասախոսությունները
Ինչո՞վ է տարբերվում սերը սիրահարվածությունից: Սիրուն վերաբերվող ի՞նչ առասպելներ
կան մեր գիտակցության մեջ: Ինչ՞ է սիրահարվածության ծուղակը: Ինչո՞ւ չարժե շփոթել զոհաբերությունը
սիրո հետ: Ինչպե՞ս է գործում փոխկախվածության հոգեբանությունը և հնարավո՞ր է արդյոք
ազատվել սիրային կախվածությունից: Եվ ինչպե՞ս ընտրել այն մարդուն, ում հետ հնարավոր
է անցկացնել կյանքը՝ ձեռք ձեռքի տված: Դիտում ենք Բորիս Շապիրոյի դասախոսությունները
և հասկանում, թե ինչով է տարբերվում սիրահարվածության, սիրո և ամուսնության հոգեբանությունը:
Այսօր «Моноклер»-ում սերն է: Ով՞ չի ունեցել այդ զգացմունքը: Այն ծանոթ
է բոլորին, յուրաքանչյուր ոք ունի իր պատկերացումն այդ առթիվ, սիրում եմ/ չեմ սիրում-ի,
սիրում ես/ չես սիրում-ի իր չափանիշները: Բայց հնարավո՞ր է՝ մեր պատկերացումը սիրո մասին պատրանք
լինի: Հնարավո՞ր է՝ իրական սերը հավասարապես հեռու լինի ինչպես մարդուն տանջող ցավալի
կրքից, այնպես էլ երանությունից ու երջանկությունից, որին նա այդքան ձգտում է, և որի
մասին նույնպես քիչ բան գիտե: Այդ դեպքում ի՞նչը կարող ենք սեր անվանել: Ում ենք մենք
սիրում, և ով է սիրում մեզ: Եվ, ամենակարևորը, այդ դեպքում ինչպե՞ս ընտրել այն մարդուն,
ում հետ կանցնես կյանքի ճանապարհը ձեռք-ձեռքի: Բոլոր այս հարցերին երկու ցնցող դասախոսություններով
պատասխանում է Մանկավարժության և սոցիալական գիտությունների ակադեմիայի անդամ, հոգեբանական
գիտությունների թեկնածու, դոցենտ Բորիս Շապիրոն:
Արդյո՞ք սեր է…
Սիրո թեման աշխարհի չափ հին է և լայնորեն ներկայացված է համաշխարհային գրականության
և արվեստի գործերի մեջ, սակայն իրական կյանքում դրա հետ կապված են շատ առասպելներ և
թյուրըմբռնումներ: Եվ հաճախ մարդուն դժվար է լինում հասկանալ իր և ուրիշի զգացմունքները:
Հենց այս պատճառով էլ սերը բազմաթիվ գիտական կարգերի, այդ թվում՝ հոգեբանության ուսումնասիրության
առարկան է։
Իր «Արդյո՞ք սեր է…» դասախոսության
ընթացքում, որը տեղի է ունեցել «Բաց միջավայր»-ի շրջանակներում 2014թվի ապրիլի 16-ին
Շանինկում, Բորիս Շապիրոն պատմել է սիրո հիմնական հոգեբանական տեսությունների մասին,
թվարկել սիրո տեսակները և ցույց տվել սիրո տարբերությունը համակրանքից, ընկերությունից,
հրապուրանքից, սիրահարվածությունից, քննարկել
սիրահարվածության հիմնական ծուղակները, անդրադարձել
սիրո և սեռերի,անպատասխան սիրո և սիրային կախվածության թեմաներին, ինչպես նաև մտքեր
է արտահայտել այն մասին, թե ինչպես է սերը կապված երջանկության հետ, և արդյոք կարող
է լինել երջանկություն առանց սիրո:
Ծանոթությունից ամուսնություն
Այսօր ամուսնությունն ու ընտանիքը ենթարկվում են շատ լուրջ փոփոխությունների
(միասեռ ամուսնություններ,ազատ հարաբերություններ, շվեդական ընտանիքներ և այլն): Անփոփոխ
է մնում մեկը. մարդկանց մեծամասնությունը առաջվա նման հակված է ընտանիք կազմելուն:
Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, անհաջող ամուսնությունների պատճառը շատ հաճախ
ընկած է կյանքի ընկերոջ ընտրության փուլում: «Ծանոթանալուց մինչև ամուսնություն» դասախոսության
մեջ հոգեբան Բորիս Շապիրոն մտորում է, թե արդյոք ժամանակակից մարդուն հարկավոր է ընտանիք,
բացատրում է, թե ինչն է մարդկանց մեջ ձգում միմյանց, պատմում «սիրահարվածության ծուղակների»,
նախաամուսնական շփման հոգեբանության մասին, «տեղեկատվական փոխանակումը» «տեղեկատվական
խաբեությունից» գերադասելու կարևորության և ամուսնության որոշումն ընդունելու հաջողության
և հնարավոր ռիսկերի գործոնների մասին:
0 մեկնաբանություն:
Post a Comment