Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 20, 2016

Աշխարհի ամենաարտասովոր քաղաքները

Նորվեգիա. քաղաք, որտեղ մահանալ չի կարելի
Լոնգյիր քաղաքը, որը գտնվում է Նորվեգիայի Շպիցբերգեն կղզեխմբի վրա, աշխարհի ամենահյուսիսային բնակավայրն է, որն ունի շուրջ 1000 բնակիչ: Քաղաքում գործում է եկեղեցի, բանկոմատ, թանգարան, փոստային բաժանմունք, օդանավակայան և նույնիսկ համալսարան, մի խոսքով՝ ամեն ինչ՝ մարդավարի։ Սակայն մի բայց կա. Լոնգյիրում չի կարելի մահանալ: Եթե որևէ մեկը հիվանդ է կամ մահամերձ, նրան խնքնաթիռով անմիջապես տեղափոխում են ուրիշ վայր: Եթե այնուամենայնիվ, մարդու բախտը չբերի, ու մեռնի, միևնույն է՝ տեղի գերեզմանոցում չեն թաղելու:

Սա ինչ-որ մեկի քմահաճույքը կամ չար ոգիների ձեռքի գործը չէ: Դիակները չեն քայքայվում սաստիկ ցուրտ եղանակի պատճառով, ինչը վտանգավոր էԱյսպես, մի տղամարդ էր հայտնաբերվել, ով, ըստ փորձաքննության, վախճանվել էր մահացու վիրուսից , որը այդտեղ համաճարակի պատճառ էր դարձել 1917 թվականին (ի դեպ, հենց դրանից հետո էլ դադարեցին թաղել մարդկանց տեղի գերեզմանոցում):
 Տեղացիների համար պարտադիր այլ կանոններ էլ կան չի կարելի տնից դուրս գալ առանց հզոր զենքի. սպիտակ արջերն այստեղ ավելի շատ են, քան մարդիկ, և նրանց հետ հանդիպումը կարող է բերել ինչի՞ ճիշտ է, թաղման: Արջի սատկելու դեպքում էլ դիակը ուղարկում են հայրենիքից հեռու՝ շներին արջի մսի մի կտոր էլ չթողնելով. նրանց կերակրում են փոկերով:
Բացի այդ, բնակիչներին չի թույլատրվում կատուներ պահել, քանի որ դրանք կարող են վտանգել հազվագյուտ թռչնատեսակների բազմացումը:
Վերջում ուզում եմ ինչ-որ լավ բան ասել: Հա, Լոնգյիրում, գլոբալ աղետների պարագայում վերարտարդության համար ՄԱԿ-ի հովանու ներքո կառուցվել է ստորգետնյա Համաշխարհային սերմնապահոց: Այսպիսով, ապոկալիպսիսից հետո նոր կյանքի ծիլերը դուրս են գալու հենց այստեղ:

ԱՄՆ, Ալյասկա. քաղաք՝ մեկ տանիքի տակ
Ալյասկայի Ուիտիեր քաղաքի գրեթե բոլոր 220 բնակիչները ապրում են մեկ 14-հարկանի շենքում, որը կոչվում է «Բիգիչ Թաուերս»։ Այն կառուցվել է 1956թվին՝ որպես զորանոց: Ժամանակի ընթացքում շենքը լցվել է հասարակ բնակիչներով, հայտնվել են ոստիկանական բաժանմունքը, դպրոցը, փոստը, խանութը, եկեղեցին, հիվանդանոցը... Այս ամենը հաջողությամբ տեղավորվել են մեկ տանիքի տակ: Ի՞նչ պակաս քաղաք է: Այդպես էլ սկսեցին անվանել այն: Մյուս կողմից էլ՝ այսպիսի տեղադրության շնորհիվ կարելի է խնայողություն անել ջեռուցման հաշվին, ինչը Ալյասկայում երբեք ավելորդ չէ:

Ուիտիեր կարելի է հասնել կա՛մ ջրով, կա՛մ էլ միագծանի մայրուղով, որը անցնում է 4 կմ երկարությամբ թունելով: Խառնաշփոթից խուսափելու համար թունելի դարպասները բացում են ժամը մեկ՝ մեքենաները առաջ թողնելով մեկ մի ուղղությամբ, մեկ՝ հակառակ: Գիշերը թունելը ամբողջովին փակվում է:

Բնակիչների մեծ մասը աշխատում է նավահանգստում, որը տնից հեռու չի գտնվում: Ամռանը, երբ արևը 24 ժամից 22-ը երկնքում է, կյանքը եռում է. ժամանում են կրուիզային և արդյունաբերական նավեր, այցելում են տուրիստներ: Բայց հետո քամիներն են գալիս, փոթորիկները և ձնային բլուրների բարձրությունը հասնում է 6 մ: Այսպիսով՝ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ ձեռքի տակ ունենալը չափազանց հարմար է։

Ռուսաստան, Կալմիկիա. շախմատի քաղաք
Դաշտերում շախմատի տախտակներ գտնելով՝ անտեղյակ մարդը կարող է մտածել, թե Ալիսայի հետ հրաշքների աշխարհ է ընել, բայց Սիթի-Չեսսի պատմության լեյտմոտիվը բոլորովին ուրիշ գեղարվեստական ստեղծագործություն կարող է լինել՝ «Տասներկու աթոռները»: Իզուր չէ, որ այստեղ Օստապ Բենդերի պողոտա կա, մեծ կոմբինատորի հուշանձանը, և քաղաքն էլ նրա պատվին կոչում են Նյու-Վասյուկի: Ասենք, այստեղ միախառնվել են բոլոր ժանրերը՝ և՛ Շախմատի պալատը, որի ուրվագծերը կալմիկական վրան են հիշեցնում, որում Շախմատային փառքի թանգարան կա, և՛ բուդդայական սրբատեղի, և՛ ուղղափառ եկեղեցի, և՛ ահա այս  իլֆ-պետրովյան մոտիվները: Մի խոսքով, այս վայրը նույնքան բազմանիստ է, որքան նրա ստեղծման նախաձեռնող, անփոխարինելի նախագահ, այնուհետև Կալմիկիայի նախագահ, Շախմատի միջազգային ֆեդերացիայի պրեզիդենտ  Կիրսան Իլյումժինովը: Նա շախմատ էր խաղում Հռոմի պապի հետ, ընկերություն էր անում պայծառատես Վանգայի հետ, և իր ասելով՝ 1997թ սեպտեմբերի 18-ին հանդիպել է այլմոլորակայինների: Այս ամենի հահեմատ 11 ամսում դատարկ դաշտում քաղաք կառուցելը չնչին մի բան էր:
Սիթի-Չեսսը կառուցել են 1998թ.՝ Էլսիթում՝ շախմատային 33-րդ օլիմպիադայի անցկացման առիթով: Այստեղ են անցկացվել ՖԻԴԵ կոնգրեսը, միջազգային բիենալեն, ամեն տեսատի սեմինարներ և բանավեճեր: Մնացած առումներով քաղաքը իր տեսքով հիշեցնում է էլիտար, բայց բավականին նոսր բնակեցված քոթեջային քաղաքի՝ հագեցած բազմապիսի շախմատային հուշարձաններով: Միջոցառումներից ազատ ժամանակ այն թանկ հյուրանոցի դեր է կատարում, որտեղ կարելի է բնակելի վայրեր վարձակալել՝ նույնիսկ մի քանի տարի տևողությամբ:

Չինաստան- պատճենած քաղաք

ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկված ավստրիական Գալշտատ քաղաքի ճիշտ կրկնօրինակը հայտնվել է չինական Գուանդուն գավառում 2012 թվականին: Կրկնօրինակման արվեսում չինացիները բծախնդիր են. քարաբեկորնորով պատված փողոցներ, տաճար, արձաններ, բարոկկո ոճի շատրվաններ: Բոլոր տները մեկ առ մեկ կրկնօրինակում են իրենց ավստրիացի եղբայրների՝ և՛ գույներով, և՛ ճարտարապետությամբ: Այս ամենի համար տարված աշխատանքը հեշտ չի կատարվել. ուղարկված հետախույզների մի ամբողջ խումբ երկար ուսումնասիրել և լուսանկարել է ավստրիական քաղաքը մանրամասն և բոլոր կողմերից։ Տեղի ընտրության ժամանակ առաջնորդվել են որոշ նմանություններով, սակայն միևնույն է, հարկ է եղել աշխատել լանդշաֆտի վրա՝ հարթեցնել բլուրները, փորել հեղեղատներ, ստեղծել արհեստական ջրավազան, որի ափին էլ կառուցվել է քաղաքը: Աշխատանքները ֆինանսավորվել են անհատի կողմից և արժեցել է 940 մլն դոլար:
Իսկական Գալշտատի բնակիչների համար չինական երկվորյակի հայտնվելը, մեղմ ասած, անակնկալ էր: Հանդիսավոր բացմանը հրավիրվածներից Հյուսիսային Ալպերում հյուրանոցի սեփականատերը նկատեց, որ վատ չէր լինի զգուշացնել մտադրության մասին և ազնվորեն կրկնօրինակման թույտվություն ստանալ: Բողոքները դադարեցին, երբ ավստրիացիները գիտակցեցին, որ կլոնի գոյությունը շահութաբեր է. Չինաստանից տուրիստների հոսքը դեպի Գելշտատ 2012-ից աճել է 20 անգամ: Վատ չէր նաև այն մահկանացուների համար, որքեր չեն կարող իրենց թույլ տալ Եվրոպա այցելել. այժմ նրանք կարող են լինել Ալպերում՝ չծախսելով ավելորդ ժամանակ և միջոցներ: Քաղաքն էլ վայելում է համբավ, և հմուտ պատրաստված դեկորացիայից վերածվել է կենդանի օրգնիզմի: Այստեղ գործում են սրճարաններ և խանութներ, նույնիսկ վաճառվում է անշարժ գույք՝ եվրոպական ոճով ամբողջովին կահավորված տներ։ 
Գալշտատը ոչ առաջինն է, ոչ վերջինը կրկնօրինակված քաղաքների շարքում: Չինաստանում արդեն կան գերմանական Անտինգը, բրիտանական Դորչեստերը, սեփական Ֆլորենցիան, որը հսկայական առևտրի կենտրոնի դեր է կատարում, և Վենետիկի, Բարսելոնայի, Կոպենհագենի և Ստոկհոլմի մասամբ վերարտադրված թաղամասեր:


Թարգմանությունը՝ Արմինե Գասպարյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment