Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, December 24, 2016

Շնորհակալություն, որ հիշեցրիք տարիքս

Էլիզաբեթ թագուհին պաշտոնական եռօրյա այցով գտվում էր Մալթայում: Այցի ընթացքում նա հանդիպել է Մալթայի նախագահ Մարի Լուիս Կոլեիրո Պրեկային և ծառ տնկել նախագահի պաշտոնական նստավայրի՝ Սան Անտոն պալատի այգում: Միապետի առաջին այցից շատ ժամանակ է անցել. պաշտոնապես նա այդ կղզին տուն էր անվանում 1954 թվականին գահ բարձրանալուց առաջ: 

Այդ ժամանակից ի վեր նա շատ էր այցելել այդ երկիրը: 1954թվին այստեղ նա հանդիսավոր կերպով բացեց Օդային ուժերին նվիրված հուշարձանը: Այս այցը միայն ծառատունկի համար չէր: Թագուհին այստեղ էր, որպեսզի բացի Համագործակցության երկրների ղեկավարների ժողովը: «Ավելի քան 6 տասնամյակ լինելով Համագործակցության երկրների ղեկավար՝ ես ունեմ այս նվիրական պարտականությունը»,- ասել է նա: Մինչ Համագործակցության երկրների ղեկավարների ընթրիքը, Կանադայի նոր վարչապետը՝ Ջասթին Տռուդոն, հիշեցրեց թագուհուն, որ ինքը 12-րդ վարչապետն է նրա գահակալության ընթացքում: Հիշեցումը բուռն արձագանք գտավ.

-Շնորհակալություն, պարոն վարչապետ ,- սասց Թագուհին,- որ հիշեցրիք իմ տարիքը։


Թարգմանությունը՝ Սոնա Մայիլյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment