Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 13, 2016

Երջանկություն առանց ազատության, թե՞ ազատություն առանց երջանկության:

Հոգեբան Բարրի Շվարցը պատմում է , թե ինչպես է ընտրության ազատությունը քսանմեկերորդ դարում վերածվել գերսպասելիքների բանտի:

«Հասկանո՞ւմ եք, դրախտի մասին հին լեգենդըԱխր դա մեր մասին է՝ ներկայի մասին: Այո՛: Հապա խորհեք: Այն երկուսին դրախտում տրված էր ընտրության հնարավորություն. կա՛մ երջանկույուն առանց ազատության, կա՛մ ազատություն առանց երջանկության, երրորդ տարբերակ չկա: Նրանք՝ այդ տխմարները, ընտրեցին ազատությունը. և ի՞նչ։ Պարզ է՝ հետո դարերով կարոտում էին շղթաները: Շղթաները, հասկանո՞ւմ եք, ահա թե որն է աշխարհի ողբը: Դարերո՜վ»:

Եվգենի Զամյատինի «Մենք» հակաուտոպիայից վերցրված R-13 պոետի այս խոսքերը այժմ դարձել են թախծոտ ծաղր ու սարսափելի կանխատեսում ազատությունից զուրկ աշխարհի մասին, որը գրեթե կայացել էր XX դարում: Դժվար թե ողջ կատարվածից հետո ինչ-որ մեկը կասկածի հետևյալ արտահայտության պաթետիկությանը. «Այսպիսի բառերը կարող են պատկանել միայն այն մարդկանց, ովքեր զուրկ են ներքին ազատությունից, և ովքեր ընդունակ չեն պատասխանատվություն վերցնելու և իրենց ազատ ընտրությունը կատարելու: Մենք հո գիտենք, որ ազատությունը անվիճելի արժեք է, ինչի վրա էլ հիմնվում է ժամանակակից հասարակությունը»։
Բայց, արդյո՞ք ամեն բան այդքան պարզ է: «Ընտրության պարադոքս: Ինչո՞ւ է «ավելի շատը» նշանակում «ավելի քիչ»» գրքի հեղինակ, հոգեբան Բարրի Շվարցը զգուշացնում է, որ հապճեպ որոշումներ չկայացնենք: Նա առաջարկում է ուսումնասիրել աշխարհը, դիտել այն բազմազանությունը, որը մեզ՝ ազատներիս, այսօր շրջապատում է, և մտածենք. արդքո՞ք այն ինչ մենք ունենք, մեզ երջանիկ է դարձնում:
Նրա կարծիքով արևմտյան հասարակությունը դարձել է չափազանց հարուստ և անցել է այն սահմանը, որից այն կողմ ազատությունը, բարեկեցությունը, ընտրության հնարավորությունը դադարում են ծառայել մարդուն և վերածվում են թշնամիների: Ըստ դոկտոր Շվարցի դիտարկումների՝ լայն ընտրությունը, որը մեզ տրամադրում է ժամանակակից աշխարհը, առաջացնում է ամենաքիչը երկու բացասական հետևանք. նախ և առաջ, որքան էլ դա պարադոքսալ հնչի, դա ավելի շուտ կաթվածահար է անում, քան ազատում է մեզ: Երկրորդը՝ նույնիսկ եթե մեզ հաջողվում է հաղթահարել կաթվածը և ընտրել ինչ-որ բան, մենք դառնում ենք մեր կատարած ընտրության արդյունքից պակաս բավարարված, քան այն դեպքում, եթե ունենայինք ընտրության ավելի քիչ տարբերակներ։
Մարդկային հնարավորությունների քանակի աճը չի հանգեցնում ոչ մի այլ բանի, բացի այն սպասելիքների աճից, թե ինչքան լավը կարող են լինել այդ հնարավորությունները: Եվ այդ աճը հանգեցնում է նրան , որ մարդիկ դառնում են պակաս բավարարված արդյունքով, նույնիսկ եթե արդյունքը լավն է:
Ավելին, Բարրի Շվարցը վստահ է, որ այնպիսի երևույթի տարածումը, ինչպիսին է կլինիկական դեպրեսիան է, հիմնականում արդյունքն է այն հիասթափության, որը այժմ զգում են մարդիկ, որոնց բարձր ստանդարտներն ու սպասելիքները՝ առաջացած անսահմանափակ ընտրությունից, չեն դիմանում իրականության հետ հանդիպմանը:
Բայց ի՞նչ անենք: Կրկին քանդենք այս աշխարհը և կառուցենք նրա բեկորների վրա նո՞րը: Այդպես էլ է եղել, հիշում ենք: Սակայն Բարրի Շվարցը այս առթիվ նույնպես մտահղացումներ ունի, որոնցով նա մի օր ներկայացավ TED կրթական հարթակում: Այսպիսով, դիտենք ելույթը, որի ժամանակ հոգեբանը պատմում է, թե ինչպես է ընտրության ազատությունը հանգեցրել գերսպասելիքների և երևակայական այլընտրանքների իշխանությանը, և ինչ անենք այժմ մեր այդ երջանկությունը:

0 մեկնաբանություն:

Post a Comment