Որոշ բույսեր զարմանալի ունակություն ունեն՝
վերահսկում են միջատների գործողությունները: Օրինակ՝ սովորական լոլիկը: Եթե թրթուրը
սկսում է կրծել իրեն, երկչոտ լոլիկը, ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս,
արձկում է քիմիական նյութեր, որոնք հրապուրում են թրթուրի դեմ պայքարող մակաբուծ
կրետների բանակին:
Ծխախոտը նույնպես ի վիճակի է «օգնության կանչել»՝ դիմագրավելու
անհագ թրթուրներին և այլ վնասատուներին: Ավելին, այդ բույսերը ոչ թե պարզապես ազդանշան
են ուղարկում մոտակայքում եղած ցանկացած գիշատիչների, այլ նրանց քիմիկատները ուղղված
են բացառապես որոշակի տեսակներին:
Մի
տրամաբանական հարց է ծագում. ինչպե՞ս է բույսը «հասկանում», որ իրեն սկսում են
ուտել, նրանք անգամ տարրական ուղեղ չունեն, ինչպես միջատները: Իսկ ինչպե՞ս են
կարողանում պարզել՝ հենց ով է իրենց ուտում և ումից կարելի է օգնություն խնդրել:
Գիտնականները ենթադրում են, որ բույսերը
կարողանում են զգալ մարսողական նյութերը, որոնք արտազատվում են միջատների կամ վնասատուների
ուտելու ժամանակ: Տարբեր միջատներ արտազատում են տարբեր նյութեր, ուստի բույսերը
«հասկանում» են, որ անհրաժեշտ է կանչել այս կամ այն գիշատիչներին՝ գիշատիչ կրետներին, տիզերին թե ճիճուներին:
Բույսերը կարողանում են ոչ միայն ազատվել անկոչ
հյուրերից, այլ նաև միջատներին խաբել հենց նրանց օգտին: Օրինակ՝ խոլորձներն արդեն
ութսունհինգ միլիոն տարի է՝ կարողանում են վերծանել քիմիական ազդանշանները, որոնք միջատներն
օգտագործում են հաղորդակցման համար, և այդ հոտերը օգտագործում են՝ միջատներին ծաղկափոշիներ
տարածողի վերածելու համար: Օրինակ՝ շատ խոլորձներ կարողանում են արտադրել զուգավորություն
ցանկացող էգ բզեզի հոտ: Ծաղկի նպատակն է գրավել արու բզեզին, որ նա թաթախվի ծաղկափոշու
մեջ:
Թարգմանությունը՝ Մարիամ Խաչանյանի (9-րդ դասարան)
0 մեկնաբանություն:
Post a Comment