Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 23, 2016

Որսին հետապնդող շունը


Մի ծեր վանականի հարցրին.
-Հնարավո՞ր է, որ անգամ նախանձախնդիր եղբայրը չգայթակղվի, երբ տեսնի, որ վարդապետներից մեկը կրկին վերադառնում է աշխարհական կյանքին:
Ծերունին պատասխանեց.

-Պատկերացրեք շների, որոնք հետապնդում են մի նապաստակի: Երբ նրանցից մեկը տեսնի նապաստակին, կսկսի հետապնդել նրան, իսկ մնացածը կվազեն նրա հետևից, բայց հետո կվերադառնան: Իսկ այն շունը, որն առաջինն է տեսել նապաստակին, կհետապնդի այնքան, մինչև բռնի։ Նրան չի շեղի միտքը, թե ինչու են մյուսները վերադառնում, նա չի նայի ոչ անտառի թավուտներին, ոչ փշոտ թպուտներին, կանցնի փշերի միջով` երբեմն վնասելով իրեն, բայց երբեք կանգ չի առնի։
Այսպիսով, Տեր Քրիստոսին փնտրողները հավատարիմ են մնում Խաչին՝ հաղթահարելով ամեն մի գայթակղություն, միայն թե հանդիպեն խաչվածին:



Թարգմանությունը՝ Տիգրան Դանիելյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment