Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, May 20, 2018

Միկրոպատմվածքներ-3

Անա Մարիա Շուա
 Անա Մարիա Շուա
Աննա Մարիա Շուան ունի հրեա-արաբական ծագում: Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը, 1973 թվականին դասավանդել է բանասիրական ֆակուլտետում: Երկու տարի անց ամուսնացել է և 1976-1977 թվականներին ամուսնու հետ բնակվել է Ֆրանսիայում, համագործակցել է Cambio 16 իսպանական ամսագրի հետ: Վերադառնալով հայրենիք, առավել շատ գրել է արձակ ստեղծագործություններ, որոնք կազմված էին մի քանի տողից:
Tuesday, March 13, 2018

Միկրոպատմվածքներ


Աուգուստո Մոնտեռոսո

Ձին` Աստծուն պատկերացնելիս 

«Ինչ էլ որ ասեն, այն միտքը, որ երկինքը բնակեցված է ձիերով և ձիու կերպարանքով Աստված է այն գլխավորում, հակառակ է լավ ճաշակին և պարզ տրամաբանությանը,-օրեր շարունակ մտորում էր ձին:- Ամբողջ աշխարհը գիտի,- շարունակում էր իր մտորումները,- որ եթե Ձիերս ընդունակ լինեինք պատկերացնելու Աստծունկպատկերացնեինք նրան հեծյալի տեսքով»։
Sunday, February 18, 2018

Մանրապատումներ

Իսպանալեզու գրականություն. թարգմանում են իսպաներենի ընտրությամբ խմբի սովորողները

Գ.Գարսիա Մարկես
Մահը Սամարայում
Ծառան վախեցած գալիս է իր տիրոջ տուն։
-Տեր,-ասում է,- Տեսել եմ Մահին շուկայում, և ինձ սպառնացող նշան արեց։
Տերը նրան ձի ու փող է տալիս ու ասում։
-Փախիր Սամարա։
Ծառան փախչում է։ Այդ օրը  վաղ երեկոյան Տերը հանդիպում է Մահին շուկայում։
Thursday, May 18, 2017

Մարիո Բենեդետտին ուրուգվայցի լրագրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ ու գրականագետ է։ Նա իտալացի էմիգրանտների զավակ էր՝ ծնված 1920թվին Ուրուգվայում։ Հայրը փոքրիկ դեղատուն ուներ, որն էլ նրանց ապրուստի միջոցն էր քիչ թե շատ ապահովում։ Բենեդետտին հաճախել է գերմանական դպրոց, հետո շարունակել կրթությունը վարժարանում, բայց չի ավարտել ֆինանսական հանգամանքներից ելնելով։
14 տարեկանից նա ստիպված էր վաստակել մեքենաների պահեստամասեր արտադրող ֆիրմայում, բայց չորս տարի անց տեղափոխվել է Արգենտինա՝ Բուենոս Այրես, որտեղ  մի փոքրիկ հրատարակչությունում սղագրող է աշխատել։ Այնուհետև փոխել է մի շարք գրասենյակներ ու խմբագրատներ, որոնք էլ նրա կյանքի դպրոցն են եղել։ 1945 թվականից Բենեդետտին վերադարձել է Մոնտեվիդեո և աշխատանքի անցել «Մարչա» շաբաթաթերթում, որտեղ էլ աշխատել է մինչև 1974 թվականը, երբ թերթը իշխանությունների ճնշման տակ փակվեց։ 1954 թվականից եղել է թերթի՝ գրականության բաժնի վարիչը։
Wednesday, May 10, 2017

Նա եկավ երեք վերքերով/ Միգել Էռնանդես



Միգել Էռնանդեսը 20-րդ դարի առաջին կեսի իսպանացի հայտնի բանաստեղծ է։ Համակարգված կրթություն չի ստացել, իր տաղանդը զարգացրել է ինքնակրթությամբ։
Միգել Էռնանդեսը մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին հանրապետականների կողմից, Գրողների միջազգային երկրորդ կոնգրեսում հանդես է եկել ֆաշիզմի դեմ ելույթով։ Ինչ-ինչ պատճառներով փորձել է լքել իր երկիրը, բայց ձերբակալվել է, բանտարկվել, այնուհետև դատապարտվել մահվան։ Բայց հասարակության ճնշման տակ դատավճիռը փոխվել է 30 տարվա բանտարկությամբ։ Գրողը մեկ տարի անց թոքախտից մահացել է բանտում։
Միգել Էռնանդեսի բանաստեղծություններից շատերը երգ են դարձել։

Ընտրությամբ իսպաներենի խումբը թարգմանաբար ներկայացնում է.

Նա եկավ երեք վերքերով

Եկավ երեք վերքերով՝
Մեկը սիրուց,
Մեկը մահից,
Մեկն էլ կյանքից:

Գալիս է երեք վերքերով՝
Մեկը կյանքից,
Մեկը սիրուց,
Մեկն էլ մահից:

Ես` երեք վերքերով՝
Մեկը կյանքից,
Մեկը մահից,
Մեկն էլ սիրուց:




Թարգմանությունը՝ Մերի Երանոսյանի

Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
Saturday, January 21, 2017

Հարյուր հոգի/ Հովիկ Կեուչկերյան

Սանդուղքի վրա, որ տանում է երկինք, կա մի շրջադարձ դեպի դժոխք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Սանդուղքին, որ իջնում է դեպի դժոխք, կա մի շրջադարձ դեպի երկինք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Արանքներում կա մի հարթակ՝ սալարկված հարյուր հոգիներով.
Հարյուր: